«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/))
| տոկոսջրային = 4,7
}}
'''Ճապոնիա''' ({{lang-ja|日本}} ''Nippon'' or ''Nihon'' պաշտոնապես ''{{audio|help=no|Ja-nippon_nihonkoku.ogg|Nippon-koku}}'' or ''Nihon-koku'')՝ կղզեխմբային [[Ինքնիշխան պետություն|ինքնիշխան]] միապետություն է, որը գտնվում է [[Արևելյան Ասիա]] տարածաշրջանում։ Այն [[Խաղաղ օվկիանոս]]ի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով [[Օխոտի ծով]]ից մինչև [[Արևելաչինական ծով]], [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] հարավը։
 
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ {{lang-ja|kanji)}}, [[հիերոգլիֆ]]) Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 [[պրեֆեկտուրա]]ներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5%-ը։ Մայրաքաղաքի՝ [[Տոկիո]]յի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
 
Ճապոնիան ծովային երկիր է [[Արևելյան Ասիա]]յում և [[Խաղաղ օվկիանոս]]ի ափին՝ կազմված 6,852 կղզիներից , երկրի տարածքի 97%-ը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Րյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Նրանց միասին սովորաբար անվանում են Ճապոնական կղզեխումբ։ Պետությունը գտնվում է հս․լ․24° մինչև հս․լ․ 46°, արլ․երկ․ 122° մինչև արլ․ երկ․146°<ref>{{cite book|last=McCargo|first=Duncan|title=Contemporary Japan|year=2000|publisher=Macmillan|isbn=0-333-71000-2 |pages=8–11}}</ref>։
Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ [[Ռուսաստան]]ից պահանջում է [[1945]] թվականին [[ԽՍՀՄ]] գրաված չորս՝ [[Իտուրուպ]], [[Կունաշիր]], [[Շիկոտան]] և [[Հաբոմաի]] կղզիները։ Ճապոնիան գտնվում է [[Խաղաղ օվկիանոս|խաղաղօվկիանոսյան]] գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է [[երկրաշարժ]]երի հաճախականությունը։ Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994- թթ-ի երկրաշարժերը։
 
Ճապոնական կղզիների [[հյուսիս]]ից [[հարավ]] գրեթե 3500 կմ ձգվածությունն անդրադառնում է երկրի կլիմայական պայմանների վրա։ Այն գերազանցապես [[մուսոն]]ային է, հաճախակի են արևադարձային [[փոթորիկ]]ները՝ [[թայֆուններ]]ն ու [[ցունամի]]ները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը։ Ճապոնական կղզիների ամբողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ [[անտառ]]ներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է [[լեռնակազմություն]]ը։ Ամենաբարձր [[Ֆուջիյամա]] գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ։ <br />Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում։ Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն։ Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ։ [[Գետ]]երը հորդառատ են՝ [[սահանք]]ներով ու [[ջրվեժ]]ներով հարուստ։ Խոշոր գետերն են՝ Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան։
Ճապոնիան հայտնի է իր հրաշալիճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ [[Բուդդա]]յի հսկայական [[արձան]]ներով ու [[տաճար]]ներով, մեհյաններով, [[Ճապոնական այգեստեղծում|գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով]] և թագավորական [[դղյակ]]ներով։ Ճապոնական [[հուշարձան]]ների մեջ առանձնահատուկ տեղ ունի [[Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունը|Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը]], որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ [[Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունը|ողբերգության]] մասին<ref>{{cite web|date=|url=http://www.oecd.org/dataoecd/0/17/2110905.pdf|title=OECD Environmental Performance Review of Japan|lang=en|publisher=[[Организация экономического сотрудничества и развития]]|accessdate=2010-01-22|archiveurl=http://www.webcitation.org/616onDzTO|archivedate=2011-08-21}}</ref>։
 
Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ և [[Մինիմալիզմ|մինիմալիստական լուծումներով]]։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու [[երկնաքեր]]ներ, [[կամուրջ]]ներ, [[թունել]]ներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում<ref>{{cite web|url=http://metropolis.co.jp/tokyo/604/sports.asp|title=Japanese Golf Gets Friendly|publisher=[[Metropolis (English magazine in Japan)|Metropolis]]|author=Fred Varcoe|accessdate=2007-04-01|dead-url=404|archiveurl=http://web.archive.org/20070926215517/metropolis.co.jp/tokyo/604/sports.asp|archivedate=2007-09-26}}</ref>, [[бокс]], [[моторные виды спорта]]<ref>{{cite web|url=http://metropolis.co.jp/tokyo/623/sports.asp|title=Japanese Omnibus: Sports|publisher=[[Metropolis (English magazine in Japan)|Metropolis]]|author=Len Clarke|accessdate=2007-04-01|dead-url=404|archiveurl=http://web.archive.org/20070926215524/metropolis.co.jp/tokyo/623/sports.asp|archivedate=2007-09-26}}</ref>։
 
Չափազանց բարդ ու հետաքրքրական են [[ճապոնական գրեր]]ը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և [[ճապոներեն]]ի առանձնահատկություններին հարմարեցված [[հիերոգլիֆներ]]ը։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են [[բառարան]]ի օգնությանը։
187 645

edits