«Յուրի Երզնկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թբիլիսի]]ում։ [[1934]]-[[1942]] թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ [[1940]]-[[1941]] թվականներին փորձաշրջան է անցել [[Վախթանգովի թատրոն|Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում]]։ [[1941]]-[[1943]] թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ [[1943]] թվականից աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ [[1946]]-[[1947]] թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ [[1948]]-[[1949]] թվականներին ավարտել է [[Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ|Մոսկվայի կինոինստիտուտի]] (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը ([[Միխայիլ Ռոմ]]ի արվեստանոց)։ [[1952]] թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է [[1953]] թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Մահացել է [[Մոսկվա]]յում, թաղված է [[Երևան]]ում<ref>[http://www.gaiff.am/am/tribute/2007/greenredworld/ Յուրի Երզնկյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքէջում]</ref><ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 311-312}}</ref>:
 
== Մրցանակներ և պարգևներ ==