«Վիքիգրքեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2245 բայտ ,  2 տարի առաջ
=== Wikijunior ===
Wikijunior-ը Վիքիգրքերի ենթածրագիր է, որը մասնագիտանում է մանկական գրքերում։ Ծրագիրը բաղկացած է ամսագրից և վեբկայքից և ներկայումս մշակված է անգլերենով, դանիերենով, ֆիններենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով, ճապոներենով, իսպաներենով և արաբերենով։ Այն հիմնվել է Beck հիմնադրամի դրամաշնորհով։
== Գրքի բովանդակություն ==
[[Պատկեր:Development of "Mathe für Nicht-Freaks" from Sep 2009 to June 2016.webm|thumb|Գերմանական Վիքիգրքեր ծրագրի զարգացման վիզուալիզացիան]]
Թեև որոշ գրքեր բնօրինակներ են, մյուսները սկիզբ են առնում ինտերնետից վերցրած ազատ դասագրքերի այլ աղբյուրներից։ Կայքի ողջ բովանդակությունը թողարկվում է [[Creative Commons Attribution-Share Alike]] արտոնագրի (կամ համատեղելի լիցենզիայի) ներքո։ Դա նշանակում է, որ ինչպես իր քույր նախագծերի դեպքում, Վիքիպեդիայքւմ ներդրումները շարունակում են պաշտպանել դրանց ստեղծողների հեղինակային իրավունքները, մինչդեռ լիցենզավորումը հավաստում է, որ այն կարելի է ազատ տարածել և կրկնօգտագործել որոշակի պայմանների պահպանման դեպքում։
 
Վիքիգրքերը Վիքիդարանից տարբերվում են նրանով, որ Վիքիդարանը հավաքում է գոյություն ունեցող ազատ բովանդակությամբ աշխատանքների և բնօրինակ թարգմանությունների ճշգրիտ կրկնօրինակները, օրինակ Շեքսպիրի պիեսների բնագրերը, մինչդեռ Վիքիգրքերը նվիրված են կամ ինքնատիպ աշխատանքներին, գոյություն ունեցող աշխատանքների նշանակալիորեն փոփոխված տարբերակներին կամ բնագրերի անոտացիաներին։
 
Նախագիծն աշխատում է բազմաթիվ առարկաների դասագրքերի մշակման վրա, և հիմնադիրները հուսով են, որ դասագրքերի ստեղծումն ու զարգացումը էլ ավելի թափ կստանա տարբեր լեզուներով, որոնք շարունակաբար կկատարելագործվեն և կտարածվեն։
 
== Ծանոթագրություններ ==
13 842

edits