«Նիդերլանդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 54.
'''Նորագույն պատմություն'''
 
[[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երում անգլո-հոլանդական պատերազմների հետևանքով հոլանդացիները դուրս մղվեցին ծովային առևտրից և կորցրին մի շարք գաղութներ. թուլացավ Նիդերլանդների ռազմական և քաղաքական հզորությունը։ [[1795]]-ին թվականին [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]] զորքերը գրավեցին Նիդերլանդերը, նրա տարածքում ստեղծվեց [[Բատավյան Հանրապետություն]]ը, իսկ [[1806]]-ին՝ ստեղծվեց [[Հոլանդական թագավորություն]]ը: Երկու պետություններն էլ Ֆրանսիական կայսրության փաստացի [[վասալ]]ներ էին։ Սակայն կործանիչ հետևանքներ ունեցած ռուսաստանյան արշավից հետո, [[1813]] թ. ֆրանսիացիները լքեցին Նիդերլանդները։
 
'''Նիդերլանդների թագավորությունը'''
Տող 64.
'''20-րդ դար'''
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Նիդերլանդների պահպանեց չեզոքություն։ [[1917]]-ին թվականին ընդունվեց արական սեռի բնակչության [[ընդհանուր ընտրական իրավունք]], երկու տարի անց [[Կանանց ընտրական իրավունք|ընտրական իրավունք ստացան նաև կանայք]]: Այս տարիներին զարգանում է սոցիալական համակարգը. ստեղծվում են նոր քաղաքական կուսակցություններ, արհմիություններ, երիտասարդական շարժումներ, դպրոցներ, մամուլի և ռադիոընկերություններ, որոնք սակայն գաղափարական 7 կրոնական առումով խիստ բևեռացած էին միմյանցից։ Երկիրը բաժանված էր բողոքական, [[կաթոլիկ]] և սոցիալիստական շերտերի, որոնք ապրում էին գրեթե լիովին մեկուսացած։
 
'''Երկրորդ համաշխարհային պատերազմ'''
 
30-ական թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Նիդերլանդների համար։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Նիդերլանդները կրկին հայտարարեց իր չեզոքության մասին։ Սակայն [[1940]] թ. մայիսին գերմանա-ֆաշիստական զորքերը զավթեցին Նիդերլանդները։ Երկրի ներսում իրականացվեցին էթնիկ զտումներ. շուրջ հարյուր հազար [[հրեաներ]] (Նիդերլանդերի հրեա բնակչության 75%-ը) տարհանվեցին և ոչնչացվեցին [[համակենտրոնացման ճամբար]]ներում: Նիդերլանդները վերջնականապես ազատագրվեց [[1945]] թվականի մայիսին։
[[Պատկեր:Nieuwe regering (1965).ogv|մինի|250px|Նոր կառավարությունը 1965 թ. (տեսանյութ հոլանդերեն լեզվով):]]
Համաշխարհային պատերազմից հետո սկսվեց վերակառուցման և տնտեսական վերականգման մի շրջան։ Նիդերլանդները բացի այդ փոխեց իր ավանդական չեզոք քաղաքականությունը անդամակցելով [[ՄԱԿ]]-ին, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը, իսկ 1949-ին՝ թվականին՝ [[ՆԱՏՕ]]-ին։
 
'''Արդի շրջան'''
Տող 185.
Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներին (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. ''Raad van State'')
 
Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդերլանդները 1890-ից թվականից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդերլանդերի ներկայիս միապետն է Բեատրիկսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։
 
====== Կառավարություն ======
Տող 203.
 
====== Բնակչություն ======
Համեմատած այլ եվրոպական երկրների հետ, Նիդերլանդները իր պատմության ընթացքում ունեցել է արագ ժողովրդագրական աճ. [[1850]]-ին թվականին բնակչությունը կազմել է 3 միլիոն, [[1900]]-ին՝ թվականին՝ 5 միլիոն, [[1950]]-ին՝ թվականին՝ 10 միլիոն և 2000-ին՝ թվականին՝ 16 միլիոն։ [[2009]] թվականի դրությամբ այն կազմել է 16, 5 միլիոն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 397, 7 մարդ է։է<ref>[http://www.populstat.info/Europe/netherlc.htm Populstat: historical demographical data]</ref>:
 
2005 թ. տվյալներով ընդհանուր բնակչության 80, 9%-ը նիդերլանդացիներ են, 2, 4%-ը [[Ինդոնեզիա|ինդոնեզացիներ]], 2, 4%-ը [[Գերմանիա|գերմանացիներ]], 2, 2%-ը [[Թուրքիա|թուրքեր]], 2, 0%-ը [[սուրինամ]]ացիներ, 1, 9%-ը [[Մարոկկո|մարոկկացիներ]], 0, 8%-ը [[Նիդերլանդյան Անտիլներ|անտիլյանցիներ]] և [[արուբա]]ցիներ, իսկ մնացած 6, 0%-ը՝ այլ ազգություններ։
Տող 240.
 
====== Կրոն ======
Վաղ միջնադարից լինելով քրիստոնյա երկիր, ներկայում Նիդերլանդներն համարվում է Եվրոպայի ամենաաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008 թվականի տվյալներով 42% են կազմում։ Քրիստոնյաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29%-ը կաթոլիկ է, 19%-ը՝ բողոքական։ Մուսուլմանները կազմում են բնակչության 4%-ը։ Տարածված են նաև [[բուդդայականություն]]ը, [[հինդուիզմ]]ը և [[հուդայականություն]]ը:
 
2002 թ. բնակչության 31%-ը կազմել են կաթոլիկները, հոլանդական բարեփոխված եկեղեցու հետևորդները՝ 13%, կալվինիստները՝ 7%, մուսուլմանները՝ 5, 5%, հինդուիսնտներն ու ուրիշ կրոնների հետևորդները՝ 2, 5%, բնակչության 41%-ը եղել է աթեիստ կամ էլ ոչ մի կրոնական պատկանելիություն չեն ցուցաբերել։
Տող 254.
[[19-րդ դար]]ի սկզբին՝ ֆրանսիական զորքը ավերում է Ամստերդամի մեծ մասը, այն կորցնում է իր բնակչության գրեթե կեսը, որից հետո հետզհետե անհետանում է հայկական համայնքը։
 
Նիդերլանդներում այսօր տարբեր տվյալներով բնակվում է շուրջ 10.000 հայ, գործում են մեկ տասնյակից ավել հայկական կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակը, «Աբովյան» մշակութային կենտրոնը, «Գլաձոր» ուսանողական միությունը, 4 եկեղեցի և այլն։ Նիդերլանդների ներկայիս գաղթոջախները կազմավորվել են [[20-րդ դար]]ի կեսերից. սկզբնական շրջանում [[1943]]-ին թվականին [[Ինդոնեզիա]]յից բռնագաղթված հայերի, հետագա տարիներին [[Մերձավոր Արևելք]]ից, իսկ 90-ական թթ.՝ [[Հայաստան]]ից գաղթած հայերի միջոցով։ [[1989]] թ. վերաբացվել է [[Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)|Ամստերդամի հին հայական եկեղեցին]]: Նոր հայկական եղեկեցի և մշակութային կենտրոն է կառուցվել Ալմելո քաղաքում։
 
== Մշակույթ ==