«Աքեմենյան պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Աքեմենյան պետություն''' պարսկական աշխարհակալություն մ.թ.ա. մոտ 550-330-ին: Պարսից և Անշանի թագավոր [[Կյուրոս II Մեծ]]ը մ.թ.ա. 553-ին ապստամբել է [[Մարաստան]]ի թագավոր [[Աժդահակ]]ի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դնելով Աքեմենյան պետությանը: Ըստ [[Քսենոփոն]]ի և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], այդ ժամանակ [[Հայաստան]]ում թագավորել է [[Երվանդ Սակավակյացի]] որդի Տիգրանը, որը եղել է Կյուրոսի մտերիմը և ապա դաշնակիցը` ընդդեմ Մարաստանի: Հայկական ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը: Ենթադրվում է, որ մ.թ.ա. 550-546-ին Հայաստանը թոթափել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել: Մ.թ.ա. 546-ին` [[Լիդիա]] կատարած արշավանքից առաջ Կյուրսոսը հավանաբար Հայաստանը ենթարկել է Աքեմենյան պետության գերիշխանությանը` նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին: Մինչև 539-ը Կյուրոսը նվաճել է Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին` [[Բաբելոն]]ը, [[Միջագետք]]ը, [[Ասորիք]]ը, [[Փյունիկիա]]ն, [[Հրեաստան]]ը: Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը` Տիգրան թագավորի և Եմբաս զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը: Կյոըսորին հաջորդել է որդին`Կամբյուսեսը, որը 526-ին մեծ բանակով արշավել է [[Եգիպտոս]] և նվաճել այն: Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր` շտապել է [[Պարսկաստան]], սակայն ճանապարհին մահացել է:Գաումատայի դեմ դուրս է եկել Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որդի [[Դարեհ I]], սպանել Գաումատային և 522-ին գահ բարձրացել: Օգտվելով Աքեմենյան պետությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից ` Դարեհի դեմ ապստամբել են և անկախություն հռչակել Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպտոսը: Ըստ [[Բեհիսթուն]]ի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղվել է ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով: Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը: Դարեհի զորավարները հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ: Նրա կառավարման առաջին տարիներին Հայաստանը հավանորեն պահպանել է անկախությունը: Մարաստանում ապստամբությունը գլխավորել է հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում` Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ: 521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնականում ճնշվել են, Աքեմենյան պետության նախկին սահմաններըվերակնգնվել: Դարեհը 519-ին վերանվաճել է Եգիպտոսը:
Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ: Դարեհ I կատարել է վարչա-տնտեսական բարենորոգուներ: Տիրակալությունը նա բաժանել է սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում: Մ.թ.ա. V դ. հույն պատմիչ [[Հերոդոտոս]]ը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը: Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը: Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր: Սատրապություններում համապետական, արամեերեն լեզվին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները: Սատռապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ արծաթ, ըստ որում Բաբելոնի, Պաղեստինի, Ասորիքի, Հայաստանի և Փոքր Ասիայի ժողովուրդները երկու անգամ ավելի են վճարել, քան մյուսները: Հայաստանը, ըստ Հերոդոտոսի, ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ: Պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը: Չափահաս պարսիկ այրերն ապրելեն պետական գանձարանի, այսինքն` նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են ,,անմահների,, գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում, եղել Աքեմենյան պետության գլխավոր նեցուկը: Դարեհ I ստեղծել է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած է եղել ոսկե դարիկը և արծաթե սիկլը: Դրամ հատելու իրավունք է վերապահվել նաև սատրապներին ու փոխարքաներին: Դարեհը զբաղվել է Աքեմենյան պետության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները: Կենտրոնի հետ կապերը հեշտացնելու համար ստեղծել է կապի հատուկ ծառայություն, որն իրագործվել է հեծելակայանների էստաֆետային կարգով: Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է [[Արքայական ճանապարհ]]ը: Դարեհը վերակառուցել է բանակը, որի կորիզը կազմել է 10000 ,,անպարտների,, կամ ,,անմահների,, հետևակ զորագունդը: Դարեհի բարենորոգումների շնորհիվ Աքեմենյան պետությունը զգալի չափով համախմբվել է և հզորացնել: Նրա օրոք Աքեմենյան պետության սահմանները տարածվել են Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, [[Սև ծով|Սև և Կասպից ծով]]երից մինչև [[Արաբական ծով|Արաբական ]], [[Կարմիր ծով|Կարմիր]] [[Միջերկրական ծով]]երը: 490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդին` Քսերքդես I, նոր արշավանք է ձեռնարկել Հունաստանի դեմ: 480-ին պարսկական բանակը Քսերքսեսի առաջնորդությամբ, Հելեսպոնտոսի վրայով ներխուժել է [[Թրակիա]]: [[Արտաքսերքսես I Երկայնաբազուկ]]ի օրոք անկախացել են Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները: Մ.թ.ա. Vդ. վերջին Աքեմենյան պետությունը անկում է ապրել: 404-ին [[Դարեհ II]] թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվել են [[Կյուրոս Կրտսեր]]ի և [[Արտաքսերքսես II]]-ի միջև: [[Կունաքսայի ճակատամարտ]]ում Կյուրոսը պարտվել է և սպանվել: Նրան օգնության եկած 10000սպարտացիք հարկադրաբար նվաճել են Հայաստանի վրայով: Հույների հետ շարունակվող պատերազմը ավարտվել է 386-ին` Անտալկիդասի հաշտությամբ, ըստ որի Փոքր Ասիան և հունական մի քանի կղզիներ դարձյալ անցել են Աքեմենյան պետությանը:[[Արտաքսերքսես III]] փորձել է վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը և հզորությունը: Նա ճնշել է ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում և Կիպրոսում, 314-ին վերանվաճել Եգիպտոսը, սատրապներին արգելել վարձու զորք պահել: Սակայն այդ միջոցառումները Աքեմենյան պետությանը չեն փրկել վերահաս անկումից: [[Դարեհ III Կոդոմանոս]]ի մահից հետո [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն իրեն [[Աքեմենյաններ]]ի օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր: Աքեմենյան պետությունը դադարել է գոյությու ունենալուց: