«Դիարբեքիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
Դիարբեքիր անվանումը ի սկզբանե ունեցել է միայն երկրամասը, այնուհետև ժողովուրդը այդ անվանումը տվել է նաև նրա կենտրոնը հանդիսացող Ամիդ քաղաքին։
 
Դիարբեքիր անվանման ծագման հետ կա երկու վարկած.<ref name=texanunneri_bararan/>.
# Այն արաբերեն բառ է և կազմված է '''դիար''' և '''Բաքր''' անվանումների միացումից։ Դիարը նշանակում է Երկիր, նահանգ, շրջան կամ բնակվելու տեղ, բաքր՝ արաբերեն նշանակում է ցեղանուն: Բեքրը հանդիսանում է տարածքի առաջին կառավարիչներից մեկը։
# Օսմանյան երկիրը երկար ժամանակ չի կարողացել նվաճել Դիարբեքիրի տարածքը և աննվաճ տարածքին տվել է «Դիար բեքիր» անվանումը, որը նշանակում է «կույսի երկիր»:
 
=== Այլ անվանումներ ===
Դիարբեքիրը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Դրանք են. Ամդացվոց քաղաք. Ամեդ, Ամեդա, Ամեդի, Ամեդու, Ամիդ, Ամիդա, Ամիդի, Ամիդիա, Ամիդու, Ամիթ, Ամիտ, Ամիտա, Ամմեա, Բիտ-Զամանի, Գարա-Ամիդ, Գարա-Ամիտ, Գարա-Համիդ, Դիարբագ, Դիարբակ, Դիաբակր, Դիարբաք,Դիարբաքր, Դիարբեկ, Դիարբեկր, Դիարպեկ, Դիյարբեքիր, Էմդ, Էմիդ, Կարա-Ամիդ, ԿարաճԱմիտ, Կարա-Համիդ, Կարամիտ, Կոստանդիա, Համեթ, Համիդ, Համիթ, Յամիթ, Տիարբեքիր, Տիարպեքիր, Տիգրանակերտ։Տիգրանակերտ<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99-102</ref>:
 
== Պատմություն ==
Տող 81.
Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է [[Հայկազունի]] կամ [[Երվանդունի Տիգրան]]ին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև [[Տիգրանակերտ]]։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են [[Աղձնիք]] նահանգում [[Տիգրան Բ]]-ի հիմնած [[Տիգրանակերտ]]ի հետ։
 
298 թ. '''Դիարբեքիրը''' զավթել է [[Հռոմեական կայսրություն]]ը։ 332 թվականին [[Կոստանդինոս Մեծ]] կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան։ IV-XVIIդդXVII դդ. քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում [[Սելիմ I]] սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515 թ. ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Եղել է [[Դիարբեքիր նահանգ]]ի կենտրոնը։
 
1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացվել է 3000 հայ։ Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ։ Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915 թ. [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։
Տող 92.
[[XIX դար]]ի վերջին և [[XX դար]]ի սկզբին քաղաքն ուներ 40-45 000 բնակիչ, որից հայեր էին 10-15 000-ը։
 
Հայերը կենսուրախ էին։ Սիրում էին զբոսանքներ, խնջույքներ և ուխտագնացություններ։ Դրանք հաճախ ուղեկցվում էին երգ ու պարով։պարով<ref name=texanunneri_bararan/>:
 
== Տնտեսություն ==
Տող 100.
Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից։ 8 կմ երկարություն, 10 մ բարձրություն և 5 մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ 72 աշտարակները խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին, իսկ 12 առավել հաստապատ աշտարակները՝ առաքյալներին։
 
4 դարպասներից յուրաքանչյուրն ունեցել է իր անվանումը.<ref name=texanunneri_bararan/>.
* հյուսիսայինը կոչվել է '''Հայոց դուռ''' (արաբերեն Բաբ-ալ-Արմանի), իսկ հետագայում՝ Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ
* արևմտյանը կոչվել է '''Հոռոմաց''' (բյուզանդացիների) դուռ
Տող 110.
XX դարի սկզբին Դիարբեքիրն ուներ 50-ից ավելի եկեղեցիներ ու մզկիթներ։ Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին գործող երկու եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և [[Սուրբ Կիրակոս եկեղեցի (Դիարբեքիր)|Ս. Կիրակոս]]ի յոթնախորան)։
 
Քաղաքի գլխավոր մզկիթը եղել է Ուլու-ջամին, որը հնում եղել է բյուզանդական Հերակլ կայսեր օրոք [[629]] թվականին կառուցված '''Ս. Աստվածածի'''ն եկեղեցին։ Մզկիթներին են վերածվել նաև '''Կաթողիկե''', '''Ս. Գևորգ''', '''Ս. Երրորդություն''', '''Ս. Հովհաննես''' և այլ եկեղեցիները։եկեղեցիները<ref name=texanunneri_bararan/>:
 
== Կրթություն ==
Դիարբեքիրում գործում էր յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։ Վարժարաններից մի քանիսում ուսուցանում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն։երաժշտություն<ref name=texanunneri_bararan/>:
 
== Տես նաև ==