«Ադանայի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
No edit summary
Տող 89.
Ադանայի վիլայեթի տարածքը բնակեցված է եղել նախնադարյան ժամանակներից։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղ բնակվել են [[խեթեր]]ի հետ սերտ կապված տեղական ցեղերը։ Մինչև [[Ասորեստան]]ի կողմից նվաճումը (մ.թ.ա. VIII դար)՝ երկրամասը երկար ժամանակ ենթակա է եղել [[Խեթական թագավորություն|Խեթական թագավորությանը]]։ Մ.թ.ա. VIII-VII դդ. ծովափնյա շրջանում ստեղծվել են հունական և [[Փյունիկիա|փյունիկյան]] գաղութներ։
 
Հետագայում երկրամասին տիրել են [[Աքեմենյան կայսրություն|Աքեմենյանները]] (մ.թ.ա. VI-IV դդ.), ապա ընդգրկվել է [[Մակեդոնական կայսրություն|Մակեդոնական կայսրության]] (մ.թ.ա. IV դ.), իսկ այնուհետև [[Սելևկյան կայսրություն|Սելևկյան կայսրության]] կազմում։ Մ.թ.ա. II դ. նվաճել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմը]]։ Կարճ ժամանակով դաշտային մասը [[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծի]] կողմից միացվել է [[Մեծ Հայք]]ին, սակայն 66 թվականին, [[Տիգրան Մեծ|Տիգրանի]] և [[Պոմպեոս]]ի միջև կնքված [[Արտաշատի պայմանագիր|պայմանագրով]], կրկին անցել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմին]]։ [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] բաժանումից հետո, մինչև 1076 թ.-ը, մնացել է [[Բյուզանդիա]]յի տիրապետության ներքո, միայն VIII-IX դդ. ժամանակավորապես նվաճվել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կողմից։ 1080-1375 թ թվականինթվականներին մտել է [[Կիլիկիա]]յի հայկական պետության կազմի մեջ։ Դրանից հետո երկրամասին տիրել են եգիպտական մամլյուքները, իսկ 1516 թվականից՝ թուրքերը։
 
== Ադանայի վիլայեթը Օսմանյան կայսրության շրջանում ==
Տող 100.
Ադանայի վիլայեթի տնտեսության հիմնական ճյուղը հողագործությունն էր։ [[Բամբակ]]ենուց բացի (տարեկան 20000 տոննա) մշակում էին [[քունջութ]], [[ցորեն]], [[վարսակ]]։ Տարածված էր [[ծիրան]]ի, [[խնձոր]]ի, [[նուռ|նռան]], [[ընկույզ]]ի, [[ձիթապտուղ|ձիթապտղի]] և ցիտրուսների ([[նարնջ]]ի, [[կիտրոն]]ի) մշակությունը։ Զարգացած էր բանջարաբուծությունը։ Լեռնային մասերում առավելապես զբաղվում էին անասնապահությամբ։ Կային բամբակի մաքրման, [[մահուդ]], [[թաղիք]], [[կտավ]], [[գորգ]]եր, [[կաշի]], թամբ արտադրող տնայնագործական ձեռնարկություններ։ [[Սարոս|Սեյհանի]] և [[Պյուռամոս|Ջեյհանի]] գետաբերանների միջև ընկած ծովալճակներից արդյունահանվում էր [[աղ]]։
 
Ադանայի վիլայեթում առաջին երկաթուղին (Մերսին-Ադանա, 67 կմ) շահագործման է հանձնվել 1886-ին։ թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դրան միացվեց [[Բաղդադ]]ի երկաթուղու՝ [[Իկոնիա|Կոնիայից]] [[Կիլիկիո դռներ]]ի և [[Ադանա]]յի վրայով [[Ասորիք]] մտնող հատվածը։ Ադանայի վիլայեթով էին անցնում նաև [[Ասորիք]] և [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ափերը տանող մի քանի տարանցիկ ճանապարհներ, որոնցով փոխադրումները կատարվում էին [[ուղտ]]երով կամ սայլերով։ [[Սարոս|Սեյհան]] ([[Ադանա]]յից մինչև գետաբերանը) և [[Պյուռամոս|Ջեյհան]] ([[Մամեստիա]]յից մինչև գետաբերանը) գետերը նավարկելի էին։ [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ափի գլխավոր նավահանգիստը [[Մերսին]]ն էր։ Ադանայի վիլայեթի արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը հայերի ձեռքում էին։ Երկրագործությամբ զբաղվող հայերն արդեն օգտագործում էին [[Եվրոպա]]յից ներմուծած գյուղատնտեսական մեքենաներ։
 
[[Պատկեր:Armenian Province of Cilicia.JPG|մինի|400px|Կիլիկիայի Հայկական Մարզ (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ)]]
Տող 116.
 
=== Ադանայի սանջակ ===
Ադանայի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գաառակները.գավառակները<ref name=texanunneri_bararan_1>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Ադանայի գավառ, հտ 1, էջ 30</ref>.
* [[Ադանայի գավառակ|Ադանա]]
* [[Մերսինի գավառակ|Մերսին]]
Տող 123.
 
=== Իչելի սանջակ ===
Իչելի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.<ref name=texanunneri_bararan_2>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Իչելի գավառ, հտ 2, էջ 533</ref>.
* [[Անամուռի գավառակ|Անամուռ]]
* [[Գյուլնարի գավառակ|Գյուլնար]]
Տող 131.
 
=== Տարսոնի սանջակ ===
Տարսոնի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.<ref name=texanunneri_bararan_3>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Ուլաշի գյուղախումբ, հտ 5, էջ 178</ref>.
* [[Ուլաշի գյուղախումբ]]
 
=== Քոզանի սանջակ ===
Քոզանի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.<ref name=texanunneri_bararan_4>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Քոզանի գավառ, հտ 5, էջ 427</ref>.
* [[Քոզան արևելյան]]
* [[Քոզան արևմտյան]]