«Բրազիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 68.
 
== Պատմություն ==
Բրազիլիայի տարածքում հնուց ի վեր բնակվել են հնդկացի ցեղեր։ [[1500]]-ին թվականին Բրազիլիայի ափերը հասավ [[պորտուգալացի]] ծովագնաց Կաբրալը, իսկ [[1530]]-ին թվականին Բրազիլիա եկան առաջին պորտուգալացի գաղութաբնակները։ Սկսեցին արտահանել արժեքավոր պաուբրազիլ կարմիր փայտը։ Գաղութացման ընթացքում Բրազիլիայում տարածվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը։ Սակայն որպես աշխատող ուժ հնդկացիներին ստրկացնելու բոլոր փորձերը ապարդյուն անցան։ XVI դ․ 70-ական թթ․ պորտուգալացիները սկսեցին Բրազիլիա ներմուծել աֆրիկյան ստրուկներ։ Բայց սրանք նույնպես համառ դիմադրություն ցույց տվեցին գաղութարարներին։ [[1630]]-ին թվականին փախստական ստրուկները Պեռնամբուկու նահանգի տարածքում ստեղծեցին Պալմարիս հանրապետությունը, որը գոյատևեց մինչև [[1697]]։ XVIII դ․ մեծ նշանակություն ստացավ ոսկու և ալմաստի արդյունահանումը։ Բրազիլիան դարձավ [[Պորտուգալիա]]յի ամենահարուստ գաղութը։ Այսպես կոչված ոսկու տենդը Բրազիլիայում խթանեց նոր քաղաքների հիմնադրմանը, ճանապարհաշինությանը։ Ազատագրական շարժման ծավալումը հանգեցրեց Բրազիլիայի գաղութային ստատուտի վերացմանը ([[1815]])։ [[1822]]-ին թվականին Բրազիլիան դարձավ անկախ կայսրություն ([[1822]]-[[1831]]-ին՝ թվականներին՝ Պեդրու I, [[1831]]-[[1889]]-ին՝ թվականներին՝ Պեդրու II)։ [[1825]]-ին թվականին [[Պորտուգալիա]]ն ճանաչեց Բրազիլիայի անկախությունը։ [[1825]]-[[1828]]-ին թվականներին Բրազիլիայի և [[Արգենտինա]]յի միջև պատերազմ տեղի ունեցավ [[Ուրուգվայ]]ի համար։ [[Ռիո դե Ժանեյրո]]յի պայմանագրով ([[1828]]) [[Ուրուգվայ]]ը ճանաչվեց անկախ հանրապետություն։ Բրազիլիայի քաղաքական զարգացումը աչքի էր ընկնում միապետական վարչակարգի դեմ ստրկատիրության վերացման համար ժողովրդական զանգվածների համառ պայքարով։ [[1824]]-[[1830]]-ին թվականներին նեգր ստրուկների ապստամբություններ տեղի ունեցան Բահիա նահանգում։ [[1833]]-[[1849]]-ին թվականներին նահանգների մեծ մասում բռնկվեցին ժողովրդական զինված ապստամբություններ՝ դեմոկրատական հանրապետություն հաստատելու պահանջով։ Ստրկավաճառության վերացմամբ ([[1888]]) Բրազիլիայում ստրկական աշխատանքը աստիճանաբար փոխարինվեց ազատ աշխատանքով, որն իր հերթին զարկ տվեց արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը։ Կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը նպաստեց եվրոպացիների ներգաղթը, որն առանձնապես լայն չափեր ընդունեց [[1880]]—[[1890]]-ական թթ․։ Օտարերկրյա կապիտալը ավելի ու ավելի էր թափանցում տնտեսության մեջ։ Տեղի էր ունենում բրազիլական ազգի ձևավորումը։ [[1889]] թվականի [[նոյեմբերի 15]]-ին Բրազիլիան հռչակվեց ֆեդերատիվ հանրապետություն։ [[1917]]-ից թվականից Բրազիլիան մասնակցեց [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին՝ [[Անտանտ]]ի կողմում։ [[1930]]-ին թվականին պետական հեղաշրջման հետևանքով իշխանության գլուխ անցավ [[Ժետուլիու Դորնելիս Վարգաս|Ժ․ Վարգասը]]։ Նրա օրոք ուժեղացավ գերմանական մոնոպոլիաների թափանցումը Բրազիլիայի տնտեսության մեջ։ «Հարավային Ամերիկայի գերմանական բանկը» Բրազիլիայում հիմնեց մոտ 300 մասնաճյուղ։ [[1939]]-[[1945]] թվականների համաշխարհային պատերազմի տարիներին ուժեղացավ [[ԱՄՆ]]-ի իմպերիալիզմի թափանցումը Բրազիլիա։ [[1942]] թվականի [[օգոստոս]]ին Բրազիլիան պատերազմ հայտարարեց [[Գերմանիա]]յին և [[Իտալիա]]յին։ Ֆաշիստական տերությունների ջախջախումը խթանեց դեմոկրատական շարժման զարգացումը Բրազիլիայում։ [[1954]] թվականի [[օգոստոս]]ին իշխանության գլուխ անցավ Ժ․ Կաֆե Ֆիլիոյի պրոամերիկյան կառավարությունը։ [[1950]]-ական թթ․ Բրազիլիան ագրարային երկրից վերածվեց ագրարային-արդյունաբերական երկրի։ Նոր մայրաքաղաք Բրազիլիայի հռչակումը ([[1961]] թվականի [[ապրիլի 21]]) նշանավորեց բուրժուազիայի տնտեսության ուժեղացումը։ Սակայն տնտեսության շատ կարևոր ճյուղեր շարունակում էին մնալ օտարերկրյա, հիմնականում՝ ամերիկյան կապիտալի ձեռքում։ Բրազիլիան առաջ քաշեց ագրարային, ֆինանսական, բանկային, կրթական բարենորոգումների ծրագիր, սահմանափակեց օտարերկրյա կապիտալի և մոնոպոլիաների գործունեությունը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Բրազիլիան հանդես եկավ հօգուտ սոցիալ-տնտեսական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության։ Զինվորական խռովության հետևանքով իշխանության գլուխ կանգնած գեներալ Լ․ Կ․ Բրանկուի կառավարությունը ([[1964]]-[[1967]]) արձակեց քաղաքական կուսակցությունները՝ թույլատրելով միայն երկու քաղաքական խմբավորումների՝ Ազգային բարեշրջման դաշինքի և Բրազիլիայի դեմոկրատական շարժման լեգալ գործունեությունը։ [[1967]] թվականների [[մարտ]]ին նախագահ դարձավ Ա․ դա Կոստա Է-Սիլվան, որի կառավարությունը ([[1967]]-[[1969]]) ներկայացնում էր հիմնականում միևնույն ռազմա-քաղաքական և սոցիալական ուժերը, ինչ նախորդ կառավարությունը։ [[1968]] թվականի [[դեկտեմբեր]]ին խորհրդարանը ցրվեց։ [[1969]] թվականի [[հոկտեմբեր]]ին նախագահ ընտրվեց գեներալ Է․ Գարաստազու Մեդիսին, որը էական ոչինչ չձեռնարկեց դեմոկրատական ազատությունների վերականգնման ուղղությամբ։ [[1974]] թվականի [[մարտ]]ին իշխանության գլուխ անցավ նախագահ Է․ Գլեյզելի կառավարությունը, որում նույնպես գերակշռում են զինվորականները։ Դեմոկրատների ճնշումը շարունակվում է, որը հատկապես ուժեղացավ [[1974]] թվականի [[նոյեմբեր]]ի պառլամենտական ընտրություններից հետո։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Բրազիլիայի ներկա կառավարությունը հանդես է գալիս հօգուտ [[Լատինական Ամերիկա]]յի երկրների հետ փոխշահավետ համագործակցության։
=== Պորտուգալական գաղութացում ===
[[Պատկեր:Desembarque de Pedro Álvares Cabral em Porto Seguro em 1500 by Oscar Pereira da Silva (1865–1939).jpg|thumb|Պեդրո Ալվարեսի ափ իջնելը Պորտո Սեգուրոյում 1500 թվականին]]
Տող 74.
Քանի որ կապիտալիստական գաղութների ոչ կենտրոնացված և անկազմակերպ հակումները խնդրահարույց էին, 1549 թվականին պորտուգալացի թագավորը վերակազմավորեց դրանք Բրազիլիայի գլխավոր կառավարության, մի ամբողջական և կենտրոնացված պորտուգալական գաղութ Հարավային Ամերիկայում:
Գաղութացման առաջին երկու դարերում բնիկները և եվորպական խմբերը մշտական պատերազմի մեջ էին, կնքում էին դաշինքներ որոնք հնարավորություն կտային ստանալ առավելություններ միմյանց դեմ: 16րդ դարի կեսերին շաքարեղեգը դարձավ ամենակարոր արտահանվող ապրանքը և ստրուկներ ձերք բերվեցին Սահարյան Աֆրիկայից, Արևմտյան Աֆրիկայի շուկան դարձավ ամենամեծ մատակարարը, որը զբաղվում էր շաքարեղեգի պլանտացիաներով. Բրազիլական շաքարեղեգի պահանջը միջազգային շուկայում շարունակաբար աճում էր:
17-րդ դարի վերջում շաքարեղեգի արտահանումը անկում ապրեց<ref>Boxer, p.&nbsp;164.</ref>, և բրիտանացիների կողմից ոսկու հայտնաբերումը<ref>Boxer, pp.&nbsp;168, 170.</ref> պետք է դառնար գաղութի տնտեսության նոր հիմքը՝ խթանելով բրազիլական ոսկու ընթացքին, որը գրավեց հազարավոր նոր բնակիչների Պորտուգալիայից Բրազիլիա և բոլոր Պոտուգալական գաղութները ամբողջ աշխարհում: Միգրացիայի այս աճող մակարդակը իր հերթին կոնֆլիկտի պատճառ հանդիսացավ հին ու նոր բնակիչների միջև<ref>Kohn, George C. "Dictionary of Wars" Facts on File, Inc. 1st edition 1986 page 174 [https://books.google.am/books?id=OIzreCGlHxIC&pg=PT186 View on Google Books]</ref>: Պորտուգալական արշավախմբերը, որոնք հայտնի էին դրոշակակիրներ անվամբ ,աստիճանաբար մեծացրին Պորտուգալական գաղութների նախնական սահմանները Հարավային Ամերիկայում, մոտավորապես ներկայիս Բրազիլիայի սահմաններին<ref>"The New Cambridge Modern History, Volume 3" Cambridge University Printing house (1st edition 1957), Standard Book Number 521045452, page 498 [https://books.google.am/books?id=1BY9AAAAIAAJ&pg=PA498 View on Google Books]</ref><ref>Corrado, Jacopo "The Creole Elite and the Rise of Angolan Protonationalism" [[Cambria Press]] 2008 {{ISBN|9781604975291}} Pages 95 (Brazil) and 145, note 5 [https://books.google.am/books?id=BKKf4PYI-IIC&pg=PA145&dq=tordesilha+bandeira+portugal+brazil+advance&hl=pt-BR&sa=X&ei=JTWuUbfaFfiq4APLsYD4Bw&ved=0CDYQ6AEwAQ#v=onepage&q=tordesilha%20bandeira%20portugal%20brazil%20advance&f=false View on Google Books]</ref>:
Այս շրջանում Եվրոպական ուժերը փորձեցին գաղութացնել Բրազիլիան այնպիսի ներխուժումներով, որ Բրազիլիան ստիպված էր կռվել, հատկապես ֆրանսիացիները Ռիոյում 1690 ականներին, Մորանյոյում 1610-ականներին և հոլանդացիները Պերնամբրուչոյում և Բահիայում՝ Հոլանդա-պորտուգալական պատերազմի ընթացքում, Իբերական միության անկումից հետո<ref>Bethell, Leslie "Colonial Brazil" Cambridge University Press 1987 pages 19, 74, 86, 169–70</ref>: Պորտուգալական գաղութային վարչակազմերը Բրազիլիայում ունեին երկու նպատակ, որոնք կարող էին երաշխավորել գաղութային կարգուկանոնը և Պորտուգալիայի ամենահարուստ և ամենամեծ գաղութի մենիշխանությունը՝ վերահսկել և ոչնչացնել ստրուկների ապստամբության և դիմադրության բոլոր հնարավոր տարբերակները, ինչպիսիք էին Պալմարեսի Կիլոմբոն<ref>Schwartz, Stuart B. "Slaves, Peasants, and Rebels" Board of Trustees of the University of Illinois 1992 {{ISBN|0252065492}} Chapter 4 [https://books.google.am/books?id=YTnY5h0NE3sC&pg=PA103 View on Google Books]</ref> և ճնշել ինքնակառավարման կամ անկախության բոլոր շարժումները որոնցից էր դավադրությունները<ref>MacLachlan, Colin M. "A History of Modern Brazil: The Past Against the Future"; Scholarly Resources Inc. 2003 page 3 [https://books.google.am/books?id=8m3RcnkKwJgC&pg=PA3 View on Google Books]</ref>:
 
Տող 80.
 
== Պետական կարգ ==
Բրազիլիան նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է [[1969]] թվականի [[հոկտեմբերի 17]]-ին։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը նախագահն է՝ օժտված մեծ լիազորություններով։ Ընտրվում է խորհրդարանի (Ազգային կոնգրես) անդամների բացարձակ մեծամասնությամբ՝ 5 տարով։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ (սենատ և դեպուտատների պալատ) խորհրդարանն է։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ Նահանգը գլխավորում է ընտրովի նահանգապետը։ Մունիցիպալ խորհուրդների անդամները և պրեֆեկտները ընտրվում են ուղղակի քվեարկությամբ։
Դատական համակարգն ընդգրկում է ֆեդերալ (գերագույն ֆեդերալ դատարան, ֆեդերալ ապելյացիոն դատարաններ, զինվորական տրիբունալներ, ընտրական գործերով դատարաններ, աշխատանքային դատարաններ) և նահանգների դատարանները։
 
Տող 159.
 
== Տնտեսություն ==
Բրազիլիան [[Լատինական Ամերիկա]]յի ամենամեծ տնտեսական պոտենցիալ ունեցող երկրներից է։ Բրազիլիայի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով, [[Համախառն Ներքին Արդյունք]]ը [[2014]]-ին թվականին գնահատվել է 3,264 տրիլիոն դոլար<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/br.html Բրազիլիայի Տնտեսություն]</ref>։ Տնտեսության նման աճը բացատրվում է կապիտալ ներդրումների բարձր մակարդակով։ Մեծացել է [[նավթ]]ի, [[երկաթ]]ի, [[մանգան]]ի հանքանյութի և այլ օգտակար հանածոների արդյունահանությունը։
=== Արդյունաբերություն ===
Տող 256.
 
=== Երաժշտություն ===
Բրազիլիայի երաժշտության մեջ յուրօրինակ կերպով միաձուլված են եվրոպական, աֆրիկյան և հնդկացիների երաժշտության տարրերը։ Ժողովրդական երաժշտությունը ունի իմպրովիզացիոն լայն հնարավորություններ։ Երգերն ու պարերը, ամենամյա դիմակահանդեսները ժող․ կենցաղի անքակտելի մասն են։ Ժողովրդական երաժշտությունը յուրացրել է նաև եվրոպական վալսը, քայլերգը, պոլկան ևն։ Ժողովրդական գործիքներից են՝ վիոլանան, վիոլան, կավակինիոն (լարային), ատաբե-կեն, կուիկան, գաբումբան, պանդեյրոն, ռեկո-ռեկոն (հարվածային)։ XVIII դ․ 1-ին կեսին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ Բրազ․ առաջին խոշոր կոմպոզիտորն է Ժ․ Ն․ Գարսիան․ նրա աշակերտ Ֆ․ Մ․ դա Սիլվան ազգային հիմնի ([[1831]]) հեղինակն է։ XX դ․ կոմպոզիտորները ավելի հաճախ են դիմում երաժշտական բանահյուսությանը, միաժամանակ դրսևորվում են եվրոպական երաժշտական նոր հոսանքների ազդեցությունները։ Երաժշտության զարգացմանը մեծապես նպաստել են Է․ Վիլա Լոբոսը, Ֆ․ Մինիոնեն, Օ․ Լ․ Ֆեռնանդիսը, Մ․ Կ․ Գուառնիերին, Ժ․ Սիկեյրան։ Երաժշտական հիմնական կենտրոններն են [[Ռիո դե Ժանեյրո]]ն և [[Սան Պաուլո]]ն։ [[1857]]-ից թվականից [[Ռիո դե Ժանեյրո]]յում գործում է Ազգային օպերային թատրոնը, [[1841]]-ից՝ թվականից՝ կոնսերվատորիան, [[1909]]-ից՝ թվականից՝ Դրամայի ն երաժշտության կոնսերվատորիան ([[Սան Պաուլո]]), [[1942]]-ից՝ թվականից՝ Խմբերգեցողության ազգային կոնսերվատորիան, [[1945]]-ից՝ թվականից՝ Երաժշտական ակադեմիան ([[Ռիո դե Ժանեյրո]])։
 
=== Խոհանոց ===
Տող 264.
{{Երկակի պատկեր|left| Brigadeiro.jpg|207|Feijoada 01.jpg|200|Բրիգադեյրո, ազգային քաղցրավենիք է և բրազիլական խոհանոցի ամենահայտնի աղանդերներից մեկն է:|[[Ֆեյժոադա]]ն տիպիկ բրազիլական ուտեստ է}}
 
[[Բրազիլական խոհանոց]]ը մեծապես տարբերվում է տարբեր շրջաններում, արտացոլելով երկրի բնիկ և գաղթած բնակչության տարբերությունը: Այս փաստը ձևավորել է ազգային խոհանոց որը պահպանում է տարածաշրջանային առանձնահատկությունները<ref name="Encarta 4">{{cite encyclopedia|title=Way of Life |encyclopedia=Encarta |publisher=MSN |url=http://encarta.msn.com/encyclopedia_761554342_4/Brazil.html |accessdate=8 June 2008 |archiveurl=https://www.webcitation.org/5kwQJT42w?url=http://encarta.msn.com/encyclopedia_761554342_4/Brazil.html |archivedate=31 October 2009 |deadurl=yes |df=dmy }}</ref>: Օրինակ Ֆեյժոադան համարվում է [[ազգային ուտեստ]],<ref>Roger, "[http://www.braziltravelguide.com/feijoada-the-brazilian-national-dish.html Feijoada: The Brazilian national dish] {{webarchive|url=https://web.archive.org/web/20091129154026/http://www.braziltravelguide.com/feijoada-the-brazilian-national-dish.html |date=29 November 2009 }}" braziltravelguide.com.</ref>, ինչպես նաև կան տարածաշրջանային ուտեստներ ինչպիսիք են Բեյժուն, Ֆեյժաու տրոպեյրոն, բատապան, պոլենտան, որը ծագել է [[իտալական խոհանոց]]ից և ակարաչին, որը ունի աֆրիկյան ծագում<ref>Cascudo, Luis da Câmara. História da Alimentação no Brasil. São Paulo/Belo Horizonte: Editora USP/Itatiaia, 1983.</ref>:
 
Ազգային ըմպելիքը սուրճն է և բրազիլական ազգային լիկյորը՝ Քաչական: Քաչական շաքարավազից տարանջատված է եւ ազգային կոկտեյլի Չայպիրանաի հիմնական բաղադրիչն է<ref name="Bayor2011">{{cite book|first=Ronald H. |last=Bayor|title=Multicultural America: An Encyclopedia of the Newest Americans|url=https://books.google.am/books?id=bJW79Rlu-igC&pg=PA181|year=2011|publisher=Georgia Institute of Technology|isbn=978-0-313-35786-2|page=181}}</ref>:
Տող 272.
 
=== Կինո ===
[[1903]]-ից թվականից Բրազիլիայում սկսվել է ազգային ֆիլմերի թողարկումը։ Առաջին հնչուն կինոնկարներում նկարահանվել են հայտնի երգիչներ, լայնորեն օգտագործվել են ազգային մեղեդիներ։ [[1941]]-ին թվականին և [[1949]]-ին թվականին հիմնադրվել են «Ատլանտիկա» ([[Ռիո դե Ժանեյրո]]) և «Վերա-Կրուս» ([[Սան Պաուլո]]) կինոստուդիաները, ուր [[1950]]-[[1953]]-ին թվականներին աշխատել է ռեժիսոր Ա․ Կավալկանտին։ 50—60-ական թթ․ բրազիլական կինոյի վրա ազդել է իտալական նեոռեալիզմը։ [[1962]]-ին թվականին ստեղծվել է առաջադեմ կինոգործիչներին միավորող «նոր կինոյի» խումբը։
 
<gallery>
Տող 293.
}}
 
Բրազիլիայում ամենատարածված սպորտը ֆուտբոլն է:<ref>{{cite web|url=http://justica-federal.jusbrasil.com.br/noticias/74894/futebol-o-esporte-mais-popular-do-brasil-e-destaque-no-via-legal |title=Futebol, o esporte mais popular do Brasil, é destaque no Via Legal :: Notícias|publisher=Jusbrasil.com.br |accessdate=16 April 2011}}</ref>: Բրազիլիայի տղամարդկանց ազգային հավաքականը Ֆիֆայի դասակարգման աղյուսակում լավագույնների թվում է և հաղթել է աշխարհի գավաթի մրցաշարում ռեկորդային 5 անգամ<ref>{{cite web |title=Football in Brazil |work=Goal Programme |publisher=International Federation of Association Football |date=15 April 2008 |url=https://www.fifa.com/associations/association=bra/goalprogramme/index.html |accessdate=6 June 2008}}</ref><ref>Zirin, 2014. Chapter 4 ''"Futebol: The Journey from Daring to Fear"''</ref>:
 
Վոլեյբոլը, բասկետբոլը, ավտոմրցարշավը և մարտարվեստները նույնպես գրավում են շատերին: Օրինակ Բրազիլիայի տղամարդկանց Վոլեյբոլի հավաքականը ներկայումս Վոլեյբոլի աշխարհի առաջնության հաղթողն է, մեծ մրցարշավի հաղթողը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրազիլիա» էջից