«Աբորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
Աբորտը թույլատրվում է ժառանգաբար փոխանցվող ծանր հիվանդությամբ տառապելու, վտանգավոր հղիության, ինչպես նաև անցանկալի հղիության դեպքում<ref>{{cite journal|author=Bankole|display-authors=etal|year=1998|title=Reasons Why Women Have Induced Abortions: Evidence from 27 Countries|url=http://www.guttmacher.org/pubs/journals/2411798.html|deadurl=no|journal=International Family Planning Perspectives|volume=24|issue=3|pages=117–127 & 152|doi=10.2307/3038208|archiveurl=https://web.archive.org/web/20060117191716/http://www.guttmacher.org/pubs/journals/2411798.html|archivedate=17 January 2006|df=dmy-all}}</ref><ref>{{cite journal|last1=Finer|first1=Lawrence B.|last2=Frohwirth|first2=Lori F.|last3=Dauphinee|first3=Lindsay A.|last4=Singh|first4=Susheela|last5=Moore|first5=Ann M.|year=2005|title=Reasons U.S. Women Have Abortions: Quantitative and Qualitative Perspectives|url=http://www.guttmacher.org/pubs/journals/3711005.pdf|deadurl=no|format=PDF|journal=Perspectives on Sexual and Reproductive Health|volume=37|issue=3|pages=110–118|doi=10.1111/j.1931-2393.2005.tb00045.x|pmid=16150658|archiveurl=https://web.archive.org/web/20060117143856/https://www.guttmacher.org/pubs/journals/3711005.pdf|archivedate=17 January 2006|df=dmy-all}}</ref>, շատ անգամ՝ չվնասելու համար հղի կնոջ մտավոր և հոգեկան առողջությունը։ Հակացուցումներն են՝ գոնորեան, սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքումները, թարախային օջախների առկայությունը, վարակիչ հիվանդությունները և այլն։ Աբորտը կատարվում է բժշկական մանրակրկիտ հետազոտություններից հետո՝ հղիության առաջին 12 շաբաթվա ժամկետում։ Ապօրինի է համարվում արտահիվանդանոցային պայմաններում (նույնիսկ բժշկի կողմից) կատարվող ամեն մի վիժում։ Ապօրինի աբորտը վտանգավոր է կյանքի համար, այն կարող է արգանդի պատռվածքի և ներքին օրգանների վնասվածքների պատճառ դառնալ։
 
Արհեստական աբորտի վնասներն են՝ չբերությունը, վաղաժամ ծերացումը, սեռական օրգանների քրոնիկ բորբոքումները, օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Արտակարգ վնասակար է առաջին հղիության վիժումը։ ՍՍՀՄ Գերագույն սովետի [[1955]] թ.-ի նոյեմբերի 23-ի հրամանագրով թույլատրվեց արհեստական աբորտը կատարել միայն ծննդատներում և [[հիվանդանոց]]ներում։ Ապօրինի աբորտ կատարողը պատժվում է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 120, կնոջը աբորտի հարկադրողը՝ 121 հոդվածներով։
 
Վիժման նշանները
 
*Տանելի կամ անտանելի ցավ ողնաշարի գոտկատեղային հատվածում (սովորաբար դաշտանի կծկումային ցավերից ավելի ուժեղ)
*Քաշի անկում
*Սպիտակա-վարդագույն արտադրության ի հայտ գալը
*Իրական կծկումներ (բավական ցավոտ` 5-20 րոպե տևողությամբ)
*Կղանքի հաճախացումը
*Շագանակագույն կամ վառ կարմիր արյունային արտադրություն, որը հաճախ ուղեկցվում է ցավերով (հղի կանանց 20-30%-ը հիմնականում հղիության առաջին շաբաթներում ունենում են արյունային արտադրություն, սակայն նրանցից 50%-ի մոտ հղիությունը նորմալ ընթացք է ունենում)
*Հեշտոցից թանձր նյութի (կտորների տեսքով) արտանկում
*Սրտխառնոց
*Հղիության նշանների անհետացում կամ կրծքի զգայունության կորուստ
 
== Մեթոդներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբորտ» էջից