«Լաոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
== Պատմություն ==
[[Պատկեր:Vientianne1973.jpg|մինի|աջից|270px|Լաոսի Զինված ուժերը Վիետնամի պատերազմում]]
Մարդու բնակության ամենավաղ հետքերը Լաոսում վերաբերում են վերին քարի դարին։ Մ. թ. I հազարամյակի 1-ին կեսին Լաոսում քաղաքական և տնտեսական մեծ կշիռ է ունեցել կհմերական Ֆունան պետությունը։ IX—XIII դդ. առաջացել է Կամբուջադեշա պետությունը։ XIII դ. սկզբին Հյուսիսային և Կենտրոնական Լաոսում գերիշխող է դառնում թայ-լաոսյան էթնիկական տարրը։ [[1353]]-ին թվականին ստեղծվել է Լանսանգ պետությունը, որը [[1707]]-ին թվականին մասնատվել է Լուանգպրաբանգի և Վիենտյանի իշխանությունների։ [[1893]]-ին թվականին Լուանգպրաբանգում հաստատվել է [[ֆրանսիա]]կան հովանավորություն, որը XX դ. սկզբին տարածվել է ամբողջ Լաոսի վրա։ [[1941]]-ին թվականին [[ճապոնիա]]ն օկուպացրել է Լաոսը։ [[1945]]-ին թվականին Ազատ Լաոսը հանդես եկավ [[ֆրանսիա]]կան տիրապետության վերականգնման դեմ և [[հոկտեմբերի 12]]-ին հակաֆրանսիական ապստամբություն բարձրացնելով՝ հռչակեց Լաոսի անկախությունը։ [[1946]] թվականի սկզբին [[Ֆրանսիա]]ն օկուպացրեց Լաոսը։ Ազգային-ազատագրական պայքարն ընդունեց պարտիզանական շարժման բնույթ։ [[1946]] թվականի [[օգոստոսի 27]]-ի համաձայնագրով [[Ֆրանսիա]]ն ստիպված ներքին որոշ ինքնավարություն շնորհեց Լաոսին։ [[1947]] թվականի [[մայիս]]ին Լաոսը հռչակվեց [[սահմանադրական միապետություն]]՝ [[Ֆրանսիա]]յի հովանավորության ներքո։ [[1949]] թվականի [[հուլիս]]ին ճանաչվեց Լաոսի ձևական անկախությունը [[Ֆրանսիա]]յի Միության շրջանակներում։ [[1950]] թվականի [[օգոստոսի 13]]-ին կազմավորվեց Լաոսի Միացյալ ազգային ճակատը, ստեղծվեց ազատագրության ազգային կառավարություն, որը գործում էր ազատագրված շրջաններում։ Երկրի մնացած շրջանները գտնվում էին թագավորական իշխանության հսկողության տակ։ [[1951]] թվականի [[մարտ]]ին ստեղծվեց Լաոսի, [[Վիետնամ]]ի և [[Կամբոջա]]յի ժողովուրդների ազատագրության միացյալ ճակատ։ [[1953]] թվականի [[հոկտեմբերի 22]]-ին [[Ֆրանսիա]]յի և Լաոսի թագավորական կառավարության միջև կնքված պայմանագրով [[Ֆրանսիա]]ն ճանաչեց Լաոսի անկախությունը։ [[1954]]-ին թվականին [[Ժնև]]ի խորհրդակցությունում Լաոսի անկախությունը միջազգային ճանաչում ստացավ։ [[Ֆրանսիա]]կան զորքերը դուրս բերվեցին երկրից։ Պաաեա Լաոյի (Նեո Լաո Իթսալայի զինված ուժեր) զորամասերը կենտրոնացան Լաոսի հյուսիսում, իսկ թագավորական կառավարության զորքերը՝ մնացած մասում։ [[1955]] թվականի [[դեկտեմբեր]]ին Լաոսը դարձավ [[ՄԱԿ]]-ի անդամ։ [[1956]] թվականի [[հունվար]]ին, Նեո Լաո Իթսալայի II համագումարում, Նեո Լաո Իթսալան վերանվանվեց Լաոսի հայրենասիրական ճակատ։ [[1957]]-[[1958]]-ին թվականներին Լաոի և թագավորական կառավարության համաձայնությամբ ստեղծվեց կոալիցիոն կառավարություն Սուվակնա Ֆումայի գլխավորությամբ։ Սակայն Լաոսի ապստամբական ուժերը [[1958]] թվականի պետական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Արգելվեց ԼՀՃի գործունեությունը։ [[1960]] թվականի [[օգոստոս]]ին թագավորական բանակի մի խմբավորում, կապիտան Կոնգ Լեի գլխավորությամբ, պետական հեղաշրջում կատարեց և Սուվաննա Ֆուման հրավիրվեց կազմելու նոր կառավարություն։ Լաոսի ապստամբական ուժերը երկրի հարավում ստեղծեցին, այսպես կոչված, Հեղափոխական կոմիտե, որը գլխավորում էին արքայազն Բուն Ումը և գեներալ Նոսավանը։ [[1960]] թվականի աշնանից Լաոսում ծայր առան քաղաքացիական կռիվներ։ Ապստամբական ուժերին սատարում էին [[ԱՄՆ]] և նրա դաշնակիցները։ [[1962]] թվականի [[հունիս]]ին ստեղծվեց ազգային միասնության կառավարություն (վարչապետ՝ Մուվաննա Ֆումա), որը կազմված էր Լաոսի երեք քաղաքական ուժերի (չեզոքներ, ԼՀՃ և աջեր) ներկայացուցիչներից։ [[1962]]-ին թվականին [[Ժնև]]ի խորհրդակցությունում դեկլարացիա ստորագրվեց Լաոսի չեզոքության վերաբերյալ։ [[1971]] թվականի [[փետրվար]]ին ամերիկա-սայգոնյան զորքերը [[Հարավային Վիետնամ]]ից ներխուժեցին Հարավային Լաոս, սակայն մինչև մարտի վերջը հեռացան։ ԼՀՃ-ի և [[Վիենտյան]]ի կառավարության միջև ստորագրվեց խաղաղության վերահաստատման և ազգային միասնության հասնելու համաձայնագիր։ Ստեղծվեց Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն Մուվաննա Ֆումայի և Ազգային քաղաքական կոնսուլտատիվ խորհուրդ՝ Մուֆանուվոնգի գլխավորությամբ։ Նախատեսվում էր նաև Լաոսից դուրս բերել օտարերկրյա զինվորական անձնակազմը։ [[1975]]-ին թվականին ընդհանուր դժգոհություն առաջացավ [[Վիենտյան]]ի կառավարության դեմ։ [[Օգոստոսի 23]]-ին [[Վիենտյան]]ում ստեղծվեց հեղափոխական վարչություն։ [[1975]] թվականի [[դեկտեմբերի 1]]-ին ԼՀճ-ի հրավիրած Ազգային կոնգրեսը հռչակեց Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Հանրապետության նախագահ և Գերագույն ազգային ժողովի նախագահ նշանակվեց Մուֆանուվոնգը, կառավարության վարչապետ՝ ժողովրդա-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար՝ ԼՀճ-ի նախագահի տեղակալ Կեյսոն Ֆոմվիհանը։ Լաոսի նախկին թագավոր Մավանգ Վատտհանան նշանակվեց պետության ղեկավարին կից գերագույն խորհրդական, իսկ նախկին վարչապետ Մուվաննա Ֆուման՝ նոր կառավարությանը կից խորհրդական։
 
== Պետական կարգ ==
Տող 58.
 
== Կրթություն ==
Մինչև XX դ. սկիզբը Լաոսի լուսավորության կենտրոններն էին բուդդայական տաճարները, որտեղ հոգևորականները ուսումնասիրում էին կրոնական կանոնադրությունը և ստանում ընդհանուր, տարրական գիտելիքներ։ Լաոսում աշխարհիկ կրթությունը մտցվել է [[ֆրանսիա]]կան տիրապետությունից հետո։ [[1951]]-ին թվականին օրենք է ընդունվել 6—12 տարեկան երեխաների անվճար, պարտադիր, տարրական կրթության մասին։ Գործում է ուսուցման 10-ամյա համակարգ. 4-ամյա տարրական, 3-ամյա ոչ լրիվ միջնակարգ և 3-ամյա լրիվ միջնակարգ դպրոցներ։ Ուսուցումը տարվում է լաոսերենով։ Միջնակարգ մասնագիտական կրթություն են տալիս Ազգային մանկավարժական կենտրոնը [[Վիենտյան]]ում, Մանկավարժական ուսումնարանը [[Սամնիա]]յում, Տեխնիկական քոլեջը [[Վիենտյան]]ում, բժշկական ուսումնարանները, գյուղատնտեսական դպրոցները [[Վիենտյան]]ում և [[Սամնիա]]յում: [[Վիենտյան]]ում են գտնվում Թագավորական գիտական ընկերությունը, որի խնդիրն է աջակցել ազգային գրականության և լեզվի զարգացմանը, Ազգային գրադարանը՝ ոչ մեծ գրքային ֆոնդով (հիմնական գրապահոցները տաճարներն են)։
 
== Ճարտարապետություն և կերպարվեստ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լաոս» էջից