«Աննա Պերեննա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
 
# Աննա Պերեննան նույնականացվել է Դիդոնի քրոջ` Աննայի հետ: Նա սիրում էր Էնեային և [[Կարթագեն]]ից եկել է նրա մոտ` [[Իտալիա]]: Փախչելով նրա կնոջ` Լավինայի զայրույթից, խնդրում է գետերի Աստված Նումիայի հովանավորությունը, հետո խեղդվում Նումիցիա գետում և դառնում գետի հավերժահարսը` Պերեննա անունով: Մարտին գետը վարարում է:
 
# Հռոմեական կայսրության վաղ շրջանում պլեբեյները պայքարում էին ազնվականների դեմ իրենց իրավունքների համար: Արդյունքում հասարակ մարդիկ հեռանում էին քաղաքից, գնում Սրբազան լեռան մոտ և սոված մնում: Պառավ Աննան ամեն օր Բովիլ կալվածքից նրանց համար թարմ թխած հաց էր բերում: Նրա պատվին պաշտամունք է ձևավորվում:
 
# Աստվածուհի Աննա Պերեննային, ով պառավ կին էր, դիմում է [[Մարս (դիցաբանություն)|Մարս]]ը և խնդրում նրան օգնել ստանալ երիտասարդ և անմեղ Միներվայի բարեհաճությունը: Աննան խոստանում է օգնել: Մի որոշ ժամանակ անց Միներվան իսկապես գալիս է Մարսի մոտ` հասնացուի պես հագնված: Մարսը շտապում է համբուրել նրան, ծածկոցն ընկնում է, և նրա առջև կանգնում է Աննան, ով սկսում է ծաղրել Մարսին` չհետևելով արտահայտություններին: Մարտի 15-ին նրա պատվին հռոմեացի աղջիկները անպարկեշտ երգեր էին երգում: