«Տրիպոլիս (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Տրիպոլիս''' (հին հուն.. Τρίπολις հուն. η Τρίπολη), նախկինում ''Տրիպոլիցա'' (հուն. Τριπολιτσά իտալ. Tripolitza կամ Tripolizza)՝ քաղաք [[Հունաստան]]ում: Գտնվում է ծովի մակարդակից 655 մետր բարձրության վրա` Պելոպոնես կղզու կենտրոնական մասում` Աֆինից 129 կմ [[հարավ]]-[[արևմուտք]]: Համանուն համայնքի վարչական կենտրոնն է: [[2011]] թ.-ի տվյալներով ունի 30 866 բնակիչ ունի:
 
== Պատմություն ==
Անտիկ ժամանակներում Տրիպոլիսի մոտ են գտնվել Տեգեյա և Մանտինեյա քաղաքները: Վաղ միջնադարում, [[1934]] թ.-ի բանախոսական ընկերության տվյալներով, կենտրոնական Մորեյան ([[Պելոպոնես]]) գրավվել է հարավային սլավոնների կողմից: Երկար ժամանակ այստեղ է գտնվել [[սլավոն]]ական բնակավայր Դրոբոլիցան: Սակայն պաշտոնական հունական աղբյուրները ժխտում են օգտագործվող բառերի արմատների նմանությունը:
Ուշ բյուզանդական շրջանում բնակչությունը անկում է ապրում: Հետագայում գյուղական այս վայրը լցվել է կիսաքոչվոր ալբանացի-արվանիտներով: [[Միջնադար]]ում Մորեյի ամբողջական ղեկավարության դեմ երկար և անարդյունք կռվել են Բյուզանդիան, [[Վենետիկ]]ը, Լատինական Կայսրությունը: Ժամանակակից Տրիպոլիսը հիմնվել է [[թուրք]]-[[օսման]]ների կողմից [[1770]] թ.-ին, ովքեր սկզբում կառուցեցին ամրոց` լավ ամրացված քաղաքի կենտրոնով: Տեղադրված էր Մորեյի հիմնական թուրքական տարածքում: Ամրոցի կառուցումից հետո համայնքում սկսվեց ինտենսիվ [[իսլամ]]ացման գործընթաց: Քաղաքի հիմնական մասը հիմնել էին թուրքերը,տեղի մահմեդականները և սեֆարդ-[[հրեա]]ները: Քաղաքը և իր շրջակայքը երեք անգամ ենթարկվել են արյունոտ սպանդի: 1820 թ.-ին [[քրիստոնյա]]ների նկատմամբ կոտորած են սկսել մուսուլմանները` անկախության շարժման սկսման պատճառով: 1821 թ.-ին հույն ապստամբ ուժերի կողմից Տրիպոլիսի պաշարումն ավարտվում է թուրքերի և հրեաների սպանությամբ, զոհվում են 8 000 – 10 000 տղամարդ, կանայք և երեխաներ: 1825 թ.-ին եգիպտացի գեներալ Իբրահիմ փաշան, համագործակցելով թուրքերի հետ, ուղղափառ հույների ծնունդի ընթացքում, նորից գրավեց քաղաքը` քրիստոնյաների սպանություններ իրականացնելով: Սա քաղաքի վերջին բախումն էր այլազգիների հետ: [[XX դար]]ի սկզբին քաղաքն ուներ 15 000 բնակիչ: