«Վլադիմիր Կորոլենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
1871-1977 թվականներին սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական և լեռնային ինստիտուտներում, Մոսկվայի Պետրովյան երկրագործական ակադեմիայում։ Ցար [[Ալեքսանդր III]]-ին հավատարմության երդում տալուց հրաժարվելու համար 1881-ին թվականին աքսորվել է [[Յակուտիա]]։ 1885-ից թվականից ապրել է Նիժնի Նովգորոդում։ Բանտում գրել է «Տարօրինակ աղջիկը» (1893, հայերեն հրատարակությունը 1904-ին թվականին) պատմվածքը, ստեղծել խիզախ և անհաշտ աքսորական-հեղափոխական աղջկա կերպար։ Սիբիրյան տպավորությունները երկար տարիներ նյութ են տվել Կորոլենկոի ստեղծագործությանը՝ «Ֆեոդոր Անապաստանը», «Չերկես» (1888), «Աթ-Դավան» (1892), «Մարուսյայի հողակտորը» (1899), «Կրակներ» (1901) ևն։և այլն։ Այս և «Վոլինսկի շարքի» պատմվածքներում հանդես են գալիս «բարեկիրթ» հասարակությունից «դուրս ընկած» և նրա դեմ ծառացող ազատասեր [[թափառաշրջիկ]]ներ, տաժանակիրներ, աքսորականներ, մուրացկաններ։ «Կույր երաժիշտը» (1886, հայերեն հրտ. 1901) վիպակում հնչում է ֆիզիկական ու բարոյական ախտերը հաղթահարելու մոտիվը։ 1893 թվականին Ամերիկա կատարած ճանապարհորդությունը գրողին նյութ տվեց գեղարվեստական ու հրապարակախոսական մի շարք ստեղծագործությունների համար, որոնցից ամենանշանակալին «Անլեզու մարդը» (1895, [[հայերեն]] հրտ. 1954) վիպակն է։ 1905-1921 թթ. Կորոլենկոն աշխատել է «Իմ ժամանակակցի պատմությունը» (1922, հայերեն հրտ. 1959) հուշագրության վրա։
 
Եղել է [[Ցարական Ռուսաստան|ցարիզմ]]ի, իսկ կյանքի վերջին տարիներին՝ [[Բոլշևիկներ|բոլշևիզմ]]ի սուր քննադատողներից։