«Աշոցքի սարահարթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
@Մասնակից:Valen1988, մանր փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Աշոցքի սարահարթ''', ''Աղբաաբայի սարահարթ, Ամասիայի սարահարթ, Ղուկասյանի սարահարթ'', բարձրադիր բլրավոր հարթավայր [[Հայաստան]]ի հյուսիսարևմտյան հատվածում։հատվածում, [[Կարսի սարահարթ]]ի հյուսիս-արևելյան հարվածը։ Գտնվում է 1900-2100 մ բարձրության վրա՝ [[Եղնախաղի լեռնաշղթա|Եղնախաղի]], [[Չըլդրի լեռնաշղթա|Չըլդրի]], [[Ջավախքի լեռներ|Ջավախքի]] և [[Շիրակի լեռնաշղթա|Շիրակի]] լեռնաշղթաների միջև։ Կազմված է արտավիժած հրաբխային բազալտային լավաներից՝ ծածկված ցամաքային նստվածքներով։ Լավային բլուրների ու թմբերի միջև առանձնանում են Վերին Ախուրյանի, [[Ղազանչի (Շիրակի մարզ)|Ղազանչիի]], [[Վարդաղբյուր]]ի և այլ հարթ տեղամասեր։ Կան [[արսեն|մկնդեղի]] ([[ռեալգար]], [[աուրիպիգմենտ]]) երևակումներ, [[քրոմիում|քրոմիտ]] պարունակող գերհիմքային ապարներ, [[թերթաքարեր]] ([[Բանդիվան]] գյուղի մոտ՝ 150 մլն տ), [[տորֆ]] ([[Աշոցք]] գյուղի մոտ՝ 3 մլն մ³)։ Կլիման [[ցամաքային կլիմա|ցամաքային]] և խստաշունչ է։ [[Պաղակն]]ում հունվարի միջին ջերմաստիճանր Եթերաշրջան12° C է, նվազագույնը՝ -46° C (ամենացածրը Հայաստանում), հուլիսին +14° C ձյունածածկը՝ 0,5 մ, տարեկան տեղումները՝ 550-600 մմ։ Հարուստ է [[ստորգետնյա ջրեր|ստորերկրյա]] ջրերով ու [[աղբյուր]]ներով։ Գետերը [[Հորդացում|հորդանում]] են գարնանը։ Խոշոր գետը [[Ախուրյան (գետ)|Ախուրյանն]] է։ Տարածված են լվացված [[ՀՀ հողային ֆոնդ|սևահողերը]] և լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը՝ խոտային (մինչև 1 մ), մարգագետնատափաստանային։ Բնորոշ են [[հացազգիներ]]ը՝ [[սիզախոտ]], [[դաշտավլուկ]], [[շյուղախոտ]]։ [[Արփի լիճ|Արփիի]] լճափի տորֆակալած հողերում տարածված են եղեգնաթավուտներ, [[բոշխ]]ային ճահճուտներ և մարգագետին]]ներ։ Կերային հարուստ բազայի վրա զարգանում է [[ՀՀ անասնաբուծություն|անասնապահությունը]]։ Մշակում են հացահատիկային բույսեր, հեռանկարային են ձկնատնտեսությունը, լեռնակլիմայական առողջավայրերի և մերձլճակային հանգստի գոտու ստեղծումը։ Լանդշաֆտը՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային։ Աշոցքի սարահարթում են գտնվում՝ Արփի լիճը և Ախուրյան գետի վերին հոսանքը։ Աշոցքի սարահարթում առկան են ստորերկրյա ջրերի պաշարներ<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|13}}</ref><ref>{{Գիրք:ՏԲ|296}}</ref><ref>{{Գիրք:ՀՀՀ|239}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==