«Աշոցքի սարահարթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Աշոցքի սարահարթ''', ''Աղբաաբայի սարահարթ, Ամասիայի սարահարթ, Ղուկասյանի սարահարթ'', բարձրադիր բլրավոր հարթավայր [[Հայաստան]]ի հյուսիս-արևմտյան հատվածում։ Գտնվում է 1900-2100 մ բարձրության վրա՝ Եղնախաղի, Չըլդրի, Ջավախքի և Շիրակի լեռնաշղթաների միջև։ Կազմված է արտավիժտծ հրաթխային բազալտային լավաներից՝ ծածկված ցամաքային նստվածքներով։ Լավային բլուրների ու թմբերի միջև առանձնանում են Վերին Ախուրյանի, Ղազանչիի, Վարդաղբյուրի և այլ հարթ տեղամասեր։ Կան մկնդեզի (ռեալգար, աուրիպիգմենտ) երևակումներ, քրոմիտ պարունակող գերհիմքային ապարներ, թերթաքարեր (Բանդիվան գյուղի մոտ՝ 150 մլն տ), տորֆ (Ղուկասյան գյուղի մոտ՝ 3 մլն մ³)։ Կլիման ցամաքային և խստաշունչ է։ Շուրաբադում հունվարի միջին ջերմաստիճանր —12° C է, նվազագույնը՝ -46° C (ամենացածրը Հայաստանում), հուլիսինճ +14° C ձյսւնածածկըճ 0,5 մ, տարեկան տեղումները՝ 550—600 մմ։ Հարուստ է ստորերկրյա ջրերով ու աղբյուրներով։ Գետերը հորդանում են գարնանը։ Խոշոր գետը Ախուրյանն է։ Տարածված են լվացված սևահողերը և լեոռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը՝ խոտային (մինչև 1 մ), մարգագետնա֊տափաստանաչին։ Բնո֊
'''Աշոցքի սարահարթ''', բարձրադիր բլրավոր հարթավայր [[Հայաստան]]ի հյուսիսարևմտյան հատվածում։ Սարահարթը գտնվում է 1900-2100 մ բարձրության վրա՝ Եղնախաղի, Չըլդրի, Ջավախքի և Շիրակի լեռնաշղթաների միջև։
 
Կազմված է բազալտային լավաներից՝ ծածկված ցամաքային նստվածքներով։ Լավային բլուրների ու թմբերի միջև առանձնանում են Վերին Ախուրյանի, Ղազանչիի, Վարդաղբյուրի և այլ հարթ տեղամասեր։ Կլիման ցամաքային է իսկ լանդշաֆտը՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային։ Աշոցքի սարահարթում են գտնվում՝ [[Արփի լիճ]]ը և [[Ախուրյան]] գետի վերին հոսանքը։ Աշոցքի սարահարթում առկան են ստորերկրյա ջրերի պաշարներ։ Սարահարթը ընդգրկում է [[Ամասիա]]յի և [[Աշոցք]]ի շրջանների մեծ մասը<ref>{{Գիրք:ՏԲ|296}}</ref><ref>{{Գիրք:ՀՀՀ|239}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 7.
 
[[Կատեգորիա:Հայաստանի սարահարթեր]]
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհ]]