«Գուրգեն Մահարի»–ի խմբագրումների տարբերություն

 
Գուրգեն Մահարին ծնվել է [[1903 թվական]]<nowiki/>ի [[օգոստոսի 1]]-ին (նոր տոմարով՝ 14) [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է [[Արևելյան Հայաստան]]։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է [[Երևան]]ի ու [[Դիլիջան]]ի որբանոցներում և հետագայում սովորում [[ԵՊՀ|Երևանի պետական համալսարանի]] պատմա-լեզվագրական ֆակուլտետում<ref>[http://upload.wikimedia.org/wikipedia/վիքիպահեստ/thumb/9/95/Հայկական_Սովետական_Հանրագիտարան_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_7.djvu/page183-4417px-Հայկական_Սովետական_Հանրագիտարան_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_7.djvu.jpg Գուրգեն Մահարին ՀՍՀ-ում]</ref>։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։
 
 
 
 
 
 
 
Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «[[Ծաղկած փշալարեր]]» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է [[1986]] թ. [[Բեյ­րութ|Բեյրութում]], այնուհետև՝ 1988 թ. [[Երևան]]ում) և «Այրվող այգեստաններ» վեպը ([[1966]] թ.)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, [[1962]] թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», [[Կոմիտաս]]<nowiki/>ին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «<nowiki/>[[Եղիշե Չարենց|Չարենց]] նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» ([[1971]] թ.), «<nowiki/>[[Վիլյամ Սարոյան]]<nowiki/>ի հետ» ([[1960]]), «Արծիվ Նաիրի» (1960), «<nowiki/>[[Վարդան Աճեմյան]]<nowiki/>ի հետ» ([[1966]]), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել: «Այրվող այգեստաններ» վեպի լույս [[1966|տեսնելու]]<nowiki/>ց հետո Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ: Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները: Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում [[Լիտվա]]յի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն [[Լիտվա|1969]] թվականի [[Լիտվա|հուլիսի 17-ի]]<nowiki/>ն, 66 տարեկան հասակում։
 
 
== Երկերի մատենագիտություն ==
* Տիտանիկ, Լենինական, 1924, 62 էջ։
Անանուն մասնակից