«Գոթֆրիդ Լայբնից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 89.
Նյուտոնի անալիզի հրատարակումից հետո Լայբնիցի «Acta eruditorum» ամսագրում հայտնվեց անանուն գրախոսություն, Նյուտոնի «Օպտիկայի» վերաբերյալ վիրավորական ակնարկներով: Գրախոսության մեջ հստակ ասվում էր, որ նոր հաշվարկի հեղինակը հանդիսանում է Լայբնիցը, չնայած ինքը Լայբնիցը կտրականապես հրաժարվում էր, որ գրախոսությունը իրենն է, բայց պատմաբանները գտել էին գրախոսության նրա ձեռագրով գրված սևագիրը: Նյուտոնը ծաղրեց Լայբնիցի հոդվածը, բայց նրա աշակերտները վրդովված պատասխանեցին, որից հետո էլ թեժացավ համընդհանուր եվրոպական հեղինակային պատերազմը<ref name=Bell97/>: 1713 թվականի հունվարի 31-ին Թագավորական ընկերությունը հաշտության ձևակերպում պարունակող նամակ ստացավ Լայբնիցից՝ նա համաձայն էր, որ Նյուտոնը ինքնուրույն է ստացել անալիզը, «ընդհանուր սկզբունքներով, մերին համանման», Նյուտոնը պահանջեց միջազգային հանձնաժողով կազմավորել, և առաջնությունը վերագրվեց անգլիացի մաթեմատիկոսին<ref name="ФилипповIX" />: 1713 թվականի ապրիլի 24-ին ընթերցվեց Լայբնիցին տհաճություն պատճառող վճիռը<ref name="ФилипповIX" />:
Լայբնիցին սատարում էին Բեռնուլի եղբայրները և կոմիտետի այլ մաթեմատիկոսներ, իսկ Ֆրանսիայում սատարում էին Նյուտոնին<ref name="ФилипповIX" />: [[Կարոլինա Բրանդենբուրգ-Անսբախսյան]]ը բոլոր ուժերով, բայց անարդյունք, փորձում էր հաշտեցնել հակառորդներին, նա Լայբնիցին գրում էր հետևյալը<ref name="ФилипповIX" />․
<blockquote>Իսկական ցավով տեսնում եմ, որ այդպիսի գիտական մեծության մարդիքմարդիկ, ինչպիսին Դուք եք և Նյուտոնը, չեք հաշտվում: Աշխարհը անսահմանորեն կարող է շահել, եթե դուք նորից մտերմանայիք, բայց մեծ մարդիկ նման են այն կանանց որոնք վիճում են սիրեկանի պատճառով: Սա է իմ տեսակետը ձեր վեճի վերաբերյալ, պարոնայք:</blockquote>
Իր հաջորդ նամակում նա գրում է<ref name="ФилипповIX" />․
<blockquote>Զարմանում եմ, մի՞թե, եթե Դուք և Նյուտոնը բացահայտել եք միևնույնը միաժամակ, կամ մեկդ մյուսից շուտ կամ ուշ, ապա դրանից հետևում է, որ դուք պետք է միմյանց բզկտեք: Դուք երկուսդ էլ մեր ժամանակի հանճարեղ մարդիկ եք: Դուք մեզ ապացուցեք, որ աշխարհը ոչ մի տեղ դատարակ մասեր չունի: