«Տիգրան Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
}}
'''Տիգրան Դ''' (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 30 ական թթ..–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, [[Տիգրան Գ]]–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ [[Էրատո]]յի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. [[Հայաստան]] է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ [[Արտավազդ Գ]]–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։
Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է [[Արտաշեսյաններ]]ի ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին [[Էրատո]]ն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։հավաքած<ref>{{Cite web|url=http://www.ankakh.com/article/72677/%E2%80%8Btigran-d-yev-eratvo|title=​ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ|website=www.ankakh.com|language=en|accessdate=2018-12-16}}</ref>։
 
<br />
== Տես նաև ==
==Աղբյուրներ==
==Գրականություն==
==Արտաքին հղումներ==
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիգրան_Դ» էջից