«Վիգեն Չալդրանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
}}
 
'''Վիգեն (Վաղարշակ) Հակոբի Չալդրանյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ [[Համազգային թատրոն]]ի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը (2016 թվականից-2018)<ref>[https://www.lragir.am/2018/12/12/403323/Վիգեն Չալդրանյանը ազատման դիմում է գրել]</ref>, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահը (2017 թվականից)<ref name="armradio">{{Cite web |url=http://www.armradio.am/hy/2017/09/28/վիգեն-չալդրանյանը-հայկական-ազգային-կ/ |title=Վիգեն Չալդրանյանը` Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ}}</ref>։
 
Կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, այսօր, սակայն, կինոաշխարհին հայտնի է Վիգեն անունով։ Առավել հայտնի է «[[Ապրիլ (ֆիլմ)|Ապրիլ]]», «[[Ձայն բարբառոյ...|Ձայն բարբառոյ…]]», «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), «Լռության սիմֆոնիա», «[[Քրմուհին]]» կինոնկարներով։ [[1994]]-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է [[Հյուսթոն]]ի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ [[2001]]-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ [[ՀՀ նախագահ]]ի կողմից պարգևատրվել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ով։ [[2006]]-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ [[2007]]-ին նրան շնորհվել է [[ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ|ՀՀ արվեստի վաստակավոր գործչի]] պատվավոր կոչում<ref>{{cite news |title=Վ. Չալդրանյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ|quote= |url=http://www.mincult.am/1/am/?nid=1469 }}</ref>։