«Սայաթ-Նովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
 
=== Ծննդավայր ===
Սայաթ Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի միջին դարերում և մինչև [[20-րդ դար]]ի սկզրները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը<ref name="Հենրիկ" />: Սայաթ Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է<ref name="Մորուս" />։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան ՀայաստանՀայաստանը]]ը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ [[Ադանա]]ն կամ [[Հալեպ]]ը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր<ref name="ՀՍՀ" />։
{{քաղվածք|Հարիւր յիսուն տարի առաջ մէկ խեղճ աննշան հայ գալիս է Հալէպից, երեւի բախտ որսալու' Վրաստան ու բնակվում է Թիֆլիս քաղաքում, որտեղ պսակվում է մէկ հավլաբարցի աղջըկայ հետ...|Գ․ Ախվերդյան}}
Հավանաբար աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է [[Սանահին (գյուղ)|Սանահին]] որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներոմ, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված , ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինե չեմ ուզում»լ<ref name="Մորուս" />։