«Հեպատիտ C»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Հեպատիտ Ց-ն հիմնականում փոխանցվում է [[Արյուն|արյան]] միջոցով՝ [[թմրանյութ]]երի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ Ց-ով։ HCV-ի առկայությունը (նախապես անվանվել է «<nowiki/>[[ոչ-Ա ոչ-Բ հեպատիտ]]<nowiki/>») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թ.-ին։<ref name="pmid19781804">{{cite journal |author=Houghton M |title=The long and winding road leading to the identification of the hepatitis C virus |journal=Journal of Hepatology |volume=51 |issue=5 |pages=939–48 |year=2009|month=November |pmid=19781804 |doi=10.1016/j.jhep.2009.08.004 |url=}}</ref> Հեպատիտ&nbsp;Ց-ն հանդիպում է միայն [[Մարդ բանական|մարդկանց]] և [[շիմպանզե]]ների մոտ։<ref>{{cite book|last=Shors|first=Teri|title=Understanding viruses|publisher=Jones & Bartlett Learning|location=Burlington, MA|isbn=9780763785536|pages=535|url=https://books.google.am/books?id=Uk8xP5LRHr4C&pg=PA535|edition=2nd|date=2011-11-08}}</ref>
 
Վարակված մարդկանց 85%-ի մոտ վիրուսը պահպանվում է։ Այս մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով - ստանդարտ բուժումն իրենից ներկայացնում է [[պեգինտերֆերոն]]ի և [[ռիբավիրին]]ի համակցությունը, որոշ դեպքերում [[բոկոպրևիր]]ի կամ [[տելապրևվիր]]ի հետ միասին։ Բուժում ստացածների 50-80 %-ը բուժվում է։ [[Լյարդի ցիռոզ|Լյարդի ցիրոզ]] կամ [[քաղցկեղ]] ունեցողների մոտ առաջանում է [[Լյարդ|լյարդի]] փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ Ց-ն լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է 1-ին տեղը, սակայն [[Փոխպատվաստում|փոխպատվաստումից]] հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։<ref name="NEJM2011" /> Ներկայումս հեպատիտ Ց-ի դեմ [[պատվաստանյութ]] դեռևս գոյություն չունի։
 
== Նշանները և ախտանիշները ==
=== Սուր ընթացք ===
Հեպատիտ Ց-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանիշներով արտահայտվում։<ref>{{cite journal|last=Maheshwari|first=A|coauthors=Ray, S, Thuluvath, PJ|title=Acute hepatitis C.|journal=Lancet|date=2008-07-26|volume=372|issue=9635|pages=321–32|pmid=18657711|doi=10.1016/S0140-6736(08)61116-2}}</ref> Ավելի հաճախ ախտանիշները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ [[Ախորժակի կորուստ|ախորժակի կորուստը]], [[Ընդհանուր թուլություն|ընդհանուր թուլությունը]], [[Սրտխառնոց|սրտխառնոցը]], ցավը մկաններում կամ [[Հոդ|հոդերում]] և [[Քաշի կորուստ|քաշի կորուստը]]։<ref name=AFP2010/> Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում [[դեղնուկ]]ով։<ref name=Book2011p4>{{cite book|title=Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.|year=2011|publisher=Springer Verlag|isbn=9781461411918|page=4|url=https://books.google.am/books?id=6G7mff5DnBQC&pg=PA4}}</ref> 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում է երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ։<ref name=Book2011p4/>
 
=== Քրոնիկական ընթացք ===
Այս վիրուսով վարակվողների 80 %-ի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։<ref name=Lancet2011/> Վարակման առաջին 10 տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանիշները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում,<ref name=Book2011/> չնայած խրոնիկական հեպատիտ Ց-ն կարող է հոգնածության զգացում առաջացնել։<ref name=ID2010/> Հեպատիտ Ց-ն լյարդի ցիրոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։<ref name=NEJM2011>{{cite journal|last=Rosen|first=HR|title=Clinical practice. Chronic hepatitis C infection.|journal=The New England journal of medicine|date=2011-06-23|volume=364|issue=25|pages=2429–38|pmid=21696309|url=http://www.casemedicine.com/ambulatory/Continuity%20Clinic/Clinic%20Articles/1)%20July/2)Week%20of%20July%2025th/chronic%20hep%20c.NEJM.pdf}}</ref> Շուրջ 10–30% դեպքերում ցիրոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։<ref name=NEJM2011/><ref name=AFP2010/> Ցիրոզն[[Լյարդի ցիռոզ|Ցիրոզ]]<nowiki/>ն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև [[Հեպատիտ B|հեպատիտ Բ]]-ով կամ [[ՄԻԱՎ]]-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ։<ref name=AFP2010/> Լյարդի ցիրոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։<ref name=NEJM2011/><ref name=AFP2010/> Ալկոհոլը չարաշահողների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է։<ref>{{cite journal|last=Mueller|first=S|coauthors=Millonig, G, Seitz, HK|title=Alcoholic liver disease and hepatitis C: a frequently underestimated combination.|journal=World journal of gastroenterology : WJG|date=2009-07-28|volume=15|issue=28|pages=3462–71|pmid=19630099}}</ref> Լյարդի ցիրոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ Ց-ի հետևանք է։<ref name=World2007>{{cite journal|last=Alter|first=MJ|title=Epidemiology of hepatitis C virus infection.|journal=World journal of gastroenterology : WJG|date=2007-05-07|volume=13|issue=17|pages=2436–41|pmid=17552026}}</ref>
 
Լյարդի ցիրոզի հետևանքով կարող է բարձրանալ արյան ճնշումը [[Դռներակային համակարգ|դռներակային համակարգում]], առաջանալ [[ասցիտ]] (հեղուկի կուտակում որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, [[Դեղուկ|դեղնուկ]] և [[լյարդային էնցեֆալոպաթիա]]։<ref name=Tah2009>{{cite journal|last=Ozaras|first=R|coauthors=Tahan, V|title=Acute hepatitis C: prevention and treatment.|journal=Expert review of anti-infective therapy|date=2009 Apr|volume=7|issue=3|pages=351–61|pmid=19344247}}</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեպատիտ_C» էջից