«Հեպատիտ C»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
==== Վարակումը բժշկական միջամտությունների ժամանակ ====
Առանց HCV-ի առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում։<ref name=AFP2010/> 1992 թ. Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով 1:200-ից<ref name=Rosen2011>{{cite book |title=Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition |last=Marx |first=John |authorlink= |coauthors=|year=2010 |publisher=Mosby/Elsevier|location=Philadelphia, PA |isbn=9780323054720 |page=1154 |url= }}</ref> մինչև արյան մեկ միավորի հաշվարկով 1:10 000-10 000 000 դեպքի։<ref name=Book2011p4/><ref name=Pon2011/> Բայց այնուամենայնիվ այս փոքր վտանգը մնում է, քանի որ եթե [[Արյան դոնոր|արյան դոնորը]] հեպատիտ Ց-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-70 օր անց դրական արդյունք ցույց կտա։<ref name=Pon2011/> Ստուգման բարձր գնի պատճառով որոշ երկրներում արյան մեջ HCV-ի առկայությունը դեռ չի ստուգվում։<ref name=World2007/>
 
HCV-ով վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1.8% է։<ref name=AFP2010/> Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը դատարկ է, և դրանից ստացած վերքը խորն է։<ref name=World2007/> Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփման մեջ է մտնում մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա։<ref name=World2007/>
Տող 48.
 
==== Վարակի փոխանցումը մորից երեխային ====
Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ Ց-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։<ref name=Preg10>{{cite journal|last=Lam|first=NC|coauthors=Gotsch, PB, Langan, RC|title=Caring for pregnant women and newborns with hepatitis B or C.|journal=American family physician|date=2010-11-15|volume=82|issue=10|pages=1225–9|pmid=21121533}}</ref> Այդ վտանգը նվազեցնելու միջոցներ գոյություն չունեն։<ref name=Preg10/> Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ։<ref name=Pon2011/> Երկարատև [[Ծննդաբերություն|ծննդաբերության]] ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է։<ref name=World2007/> Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց նորածին երեխաներին, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են,<ref>{{cite journal |author=Mast EE |title=Mother-to-infant hepatitis C virus transmission and breastfeeding |journal=Advances in Experimental Medicine and Biology|volume=554 |pages=211–6|year=2004|pmid=15384578}}</ref> կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն։<ref name=Pon2011/>
 
== Ախտորոշում ==
[[Պատկեր:Hepatitis C serology.png|մինի|250px|Հեպատիտ Ց-ի վարակման սերոլոգիական բնութագիրը]]
Հեպատիտ Ց-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ [[Պոլիմերազային շղթայական ռեակցիա|պոլիմերազայի շղթայական ռեակցիան]] (ՊՇՌ)։<ref name=AFP2010/> [[Պոլիմերազային շղթայական ռեակցիա|Պոլիմերեզային շղթայական ռեակցիան]] (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից 1-2 շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։<ref name=Tah2009/>
 
Հեպատիտ Ց-ի խրոնիկական ձև համարվում է HCV-ի առկայությունը արյան մեջ 6 ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով։<ref name=Book2011>{{cite book|title=Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.|year=2011|publisher=Springer Verlag|isbn=9781461411918|pages=103–104|url=https://books.google.am/books?id=6G7mff5DnBQC&pg=PA104}}</ref> Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում,<ref name=Book2011/> սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային [[Ֆերմենտ|ֆերմենտների]] բարձր ցուցանիշների դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև։<ref name=World2007/>
 
=== Արյան ուսումնասիրություն ===
Հեպատիտ&nbsp;C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից՝ իմունոֆերմենտային վերլուծության միջոցով [[HCV]]-ի հանդեպ [[հակամարմին]]ներ հայտնաբերելու նպատակով։<ref name=AFP2010/> Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով։<ref name=AFP2010/> Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի [[ՌՆԹ]] պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) որոշակիացնում է բարդության աստիճանը<ref name=AFP2010/> ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ<ref name=AFP2010/> [[Իմունոֆերմենտային հետազոտություն|Իմունոֆերմենտային հետազոտությունը]] վարակվելուց միայն 6-8 շաբաթ անց է տալիս դրական արդյունք<ref name=ID2010/>
 
Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում.<ref name=Book2011/> միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո 7 շաբաթների ընթացքում։<ref name=ID2010/> Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը։<ref name=ID2010/>
 
=== Բիոպսիա ===
Լյարդի [[բիոպսիա]]ն կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է։<ref name=NEJM2011/> Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները [[Լեղածորան|լեղածորաններում]] հանդիսանում են բիոպսիայի ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ<ref name=NEJM2011/> Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում բիոպսիայի անհրաժեշտությունը։<ref name=NEJM2011/>
 
=== Սկրինինգ ===
Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50%-ը գիտի իր վիճակի մասին։<ref name=Tato2010/> Բարձր ռիսկային խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել։<ref name=Tato2010/> Լյարդային [[Ֆերմենտ|ֆերմենտների]] բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա քրոնիկական հեպատիտ&nbsp;Ց-ի միակ նշանն է լինում։<ref>{{cite journal|last=Senadhi|first=V|title=A paradigm shift in the outpatient approach to liver function tests.|journal=Southern medical journal|date=2011 Jul|volume=104|issue=7|pages=521–5|pmid=21886053}}</ref> Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած [[Սկրինինգ (բժշկություն)|սկրինինգի]] կատարումը հիմնավորված չի համարվում։<ref name=AFP2010>{{cite journal|last=Wilkins|first=T|coauthors=Malcolm, JK, Raina, D, Schade, RR|title=Hepatitis C: diagnosis and treatment.|journal=American family physician|date=2010-06-01|volume=81|issue=11|pages=1351–7|pmid=20521755|url=http://www.aafp.org/afp/2010/0601/p1351.html }}</ref>
 
== Կանխարգելում ==
2011 թ.-ի դրությամբ հեպատիտ&nbsp;Ց-ի դեմ [[պատվաստանյութ]] դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ։<ref>{{cite journal|last=Halliday|first=J|coauthors=Klenerman, P, Barnes, E|title=Vaccination for hepatitis C virus: closing in on an evasive target.|journal=Expert review of vaccines|date=2011 May|volume=10|issue=5|pages=659–72|pmid=21604986|doi=10.1586/erv.11.55}}</ref> Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են՝ ասեղների միանգամյա օգտագործմանը կարևորող ծրագրերը և թմրանյութերից կախվածության բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են հեպատիտ&nbsp;Ց-ով վարակվելու վտանգը 75%-ով։<ref>{{cite journal|last=Hagan|first=H|coauthors=Pouget, ER, Des Jarlais, DC|title=A systematic review and meta-analysis of interventions to prevent hepatitis C virus infection in people who inject drugs.|journal=The Journal of infectious diseases|date=2011-07-01|volume=204|issue=1|pages=74–83|pmid=21628661}}</ref> Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես [[Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (ԲՕևՍԻԿ)|բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ)]] համընդհանուր կանխարգելիչ միջոցառումների կատարումը։<ref name=ID2010/> Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներակման եղանակով։<ref name=World2007/>
 
== Բուժում ==
Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է քրոնիկական։ Այս դեպքերի 40-80% ապաքինվում են բուժման արդյունքում։<ref>{{cite journal|last=Torresi|first=J|coauthors=Johnson, D, Wedemeyer, H|title=Progress in the development of preventive and therapeutic vaccines for hepatitis C virus.|journal=Journal of hepatology|date=2011 Jun|volume=54|issue=6|pages=1273–85|pmid=21236312|doi=10.1016/j.jhep.2010.09.040}}</ref><ref>{{cite journal|last=Ilyas|first=JA|coauthors=Vierling, JM|title=An overview of emerging therapies for the treatment of chronic hepatitis C.|journal=Clinics in liver disease|date=2011 Aug|volume=15|issue=3|pages=515–36|pmid=21867934}}</ref> Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման։<ref name=Book2011p4/> Հեպատիտ&nbsp;Ց-ի քրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունավոր ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց<ref name=AFP2010/> և պետք է պատվաստվի [[Հեպատիտ A|հեպատիտ Ա-ի]] և [[Հեպատիտ B|հեպատիտ Բ-ի]] դեմ։<ref name=AFP2010/> Ցիրոզի առկայության դեպքում պետք է կատարվի [[ուլտրաձայնային հետազոտություն]] (ՈւՁՀ)՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով։<ref name=AFP2010/>
 
=== Դեղորայքային բուժում ===
Տող 77.
 
=== Այլընտրանքային միջոցներ ===
Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են հեպատիտ&nbsp;Ց-ի դեպքում, մասնավորապես՝ կաթնափուշ ({{lang-ru|расторопша}}), [[Կյանքի արմատ|ժենշեն]] [[Կյանքի արմատ|(կյանքի արմատ)]] և կոլլոիդային արծաթ։<ref name=NCCAM>[http://nccam.nih.gov/health/providers/digest/hepatitisC-science.htm?nav=cd Hepatitis C and CAM: What the Science Says]. ''[[NCCAM]]'' March 2011. (Retrieved 07 March 2011)</ref> Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում հեպատիտ Ց-ի ելքի բարելավում չի նկատվել, նաև չկան ապացույցներ HCV վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ։<ref name=NCCAM/><ref>{{cite journal|last=Liu|first=J|coauthors=Manheimer, E, Tsutani, K, Gluud, C|title=Medicinal herbs for hepatitis C virus infection: a Cochrane hepatobiliary systematic review of randomized trials.|journal=The American journal of gastroenterology|date=2003 Mar|volume=98|issue=3|pages=538–44|pmid=12650784}}</ref><ref>{{cite journal|last=Rambaldi|first=A|coauthors=Jacobs, BP, Gluud, C|title=Milk thistle for alcoholic and/or hepatitis B or C virus liver diseases.|journal=Cochrane database of systematic reviews (Online)|date=2007-10-17|issue=4|pages=CD003620|pmid=17943794}}</ref>
 
== Ելք ==
Տող 109.
 
== Պատմություն ==
1970-ականների կեսերին ԱՄՆ [[Առողջապահության ազգային ինստիտուտ|Առողջապահության Ազգային Ինստիտուտի]] վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար [[Հարվեյ Ջ. Ալթեր|Հարվեյ Ջ. Ալթերը]] իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած հեպատիտների զգալի մասը պայմանավորված չէ [[Հեպատիտ A|հեպատիտ Ա]]-ի կամ [[Հեպատիտ B|հեպատիտ Բ]]-ի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան անարդյունավետ և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կազմակերպությունում ({{lang-en|Chiron Corporation}}), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար։<ref name = Boyer>{{cite book |isbn = 9780792387602 |last = Boyer |first = JL |title = Liver cirrhosis and its development: proceedings of the Falk Symposium 115 |pages = 344 |publisher = [[Springer Science+Business Media|Springer]] |year = 2001 |url=https://books.google.am/books?id=n5P696E7T0wC&pg=PA344#v=onepage&q&f=false}}</ref> 1988 թ.-ին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ-Ա և ոչ-Բ հեպատիտի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց [[Science (ամսագիր)|<nowiki>''</nowiki>Science<nowiki>''</nowiki> ամսագրի]] 2 հոդվածներում։<ref name="choo">{{cite journal|author=Choo QL, Kuo G, Weiner AJ, Overby LR, Bradley DW, Houghton M |title=Isolation of a cDNA clone derived from a blood-borne non-A, non-B viral hepatitis genome |journal=Science |volume=244 |issue=4902 |pages=359–62 |year=1989 |month=April |pmid=2523562 |doi=10.1126/science.2523562}}</ref><ref name="kuo">{{cite journal |author=Kuo G, Choo QL, Alter HJ, ''et al.'' |title=An assay for circulating antibodies to a major etiologic virus of human non-A, non-B hepatitis |journal=Science |volume=244 |issue=4902 |pages=362–4 |year=1989 |month=April |pmid=2496467 |doi=10.1126/science.2496467}}</ref> Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը։<ref name = Boyer/> 2000 թվականին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար [[Լասկերի մրցանակով՝մրցանակ|Լասկերի մրցանակով]]՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ հեպատիտ&nbsp;Ց-ի վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված հեպատիտների հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին 2000 թ.-ին մինչև 0»։<ref>[http://web.archive.org/web/20080225184627/http://www.laskerfoundation.org/awards/library/2000clinical.shtml2000 Winners Albert Lasker Award for Clinical Medical Research], The Lasker Foundation. Retrieved 20 February 2008.</ref>
 
Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ<ref name="houghton">Houghton, M., Q.-L. Choo, and G. Kuo. ''NANBV Diagnostics and Vaccines.'' European Patent No. EP-0-3 18-216-A1. European Patent Office (filed 18 November 1988, published 31 May 1989).</ref>
 
== Հասարակություն և մշակույթ ==
[[Հեպատիտի համաշխարհային դաշինքը]] ամեն տարվա հուլիսի 28-ին կազմակերպում է [[Հեպատիտի միջազգային օր|հեպատիտի միջազգային օրը։օրը]]։<ref>{{cite journal|last=Eurosurveillance editorial|first=team|title=World Hepatitis Day 2011.|journal=Euro surveillance : bulletin europeen sur les maladies transmissibles = European communicable disease bulletin|date=2011-07-28|volume=16|issue=30|pmid=21813077}}</ref> Հեպատիտ&nbsp;Ց-ի տնտեսական արժեքը զգալի է թե՛ անհատի, և թե՛ հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թ. տվյալներով,<ref name=Cost2006>{{cite journal|last=Wong|first=JB|title=Hepatitis C: cost of illness and considerations for the economic evaluation of antiviral therapies.|journal=PharmacoEconomics|year=2006|volume=24|issue=7|pages=661–72|pmid=16802842}}</ref> իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թ․-ի դրությամբ։<ref name=Cost2011/> Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թ.-ի դրությամբ։<ref>{{cite web|title=Hepatitis C Prevention, Support and Research ProgramHealth Canada|url=http://www.phac-aspc.gc.ca/hepc/pubs/psrpmideval-ppsrevalinter/i_problem-eng.php|work=Public Health Agency of Canada|accessdate=2012 թ․ հունվարի 10|month=Nov|year=2003}}</ref> Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ առողջության ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար<ref>{{cite book|last=Zuckerman|first=edited by Howard Thomas, Stanley Lemon, Arie|title=Viral Hepatitis.|year=2008|publisher=John Wiley & Sons|location=Oxford|isbn=9781405143882|pages=532|url=https://books.google.am/books?id=nT2dauLXoYAC&pg=PA532|edition=3rd ed.}}</ref>
 
== Հետազոտություններ ==
2011 թ.-ի դրությամբ հեպատիտ Ց-ի շուրջ 100 դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում։<ref name=Cost2011>{{cite journal|last=El Khoury|first=A. C.|coauthors=Klimack, W. K., Wallace, C., Razavi, H.|title=Economic burden of hepatitis C-associated diseases in the United States|journal=Journal of Viral Hepatitis|date=դեկտեմբերի 1, 2011|doi=10.1111/j.1365-2893.2011.01563.x}}</ref> Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ [[Պատվաստանյութ|պատվաստանյութերը]], [[Իմունոմոդուլյատոր|իմունոմոդուլյատորներն]] ու [[Ցիկլոֆորին|ցիկլոֆորինի]] արգելակիչներ ([[ինհիբիտորներ]])։<ref>{{cite journal|last=Ahn|first=J|coauthors=Flamm, SL|title=Hepatitis C therapy: other players in the game|journal=Clinics in liver disease|date=2011 Aug|volume=15|issue=3|pages=641–56|pmid=21867942|doi=10.1016/j.cld.2011.05.008}}</ref> Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան հեպատիտ&nbsp;Ց-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետ։<ref>{{cite journal|last=Vermehren|first=J|coauthors=Sarrazin, C|title=New HCV therapies on the horizon.|journal=Clinical microbiology and infection : the official publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases|date=2011 Feb|volume=17|issue=2|pages=122–34|pmid=21087349}}</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեպատիտ_C» էջից