«Գրիգոր Լուսավորիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 94.228.16.43 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Sigma'am մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 21.
| հաջորդ = [[Արիստակես Ա]]
}}
'''Գրիգոր Լուսավորիչ''' (մոտ [[257]] - [[331]]), եկեղեցական, քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ [[302]] թվականից, Հայոց արքա [[Խոսրով Բ]]-ին սպանած ազգությամբ [[Պարթևներ|պարթև]] [[Անակ Պարթև]]ի որդի։
 
== Վաղ տարիներ ==
 
Գրիգորին [[Արշակունիներ]]ի վրեժխնդրությունից հեռացնելու նպատակով ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղը նրան փախցրին [[Կապադովկիա]]յի [[Կեսարիա]] քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց որպես քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս տարիքում ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ումից ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդու՝ Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ Գրիգոր Լուսավորիչը, ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, [[287]] թ․-ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ [[Մեծ Հայք]]։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ [[Տրդատ երրորդ|Տրդատ Գ]] թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել [[Վաղարշապատ]] մայրաքաղաքում։
 
== Քրիստոնեության ընդունում ==
{{Հիմնական հոդված|Քրիստոնեության ընդունումը Հայաստանում}}
Հռոմի [[Դիոկղետիանոս]] կայսեր օգնությամբ [[287]] թ-ին [[Մեծ Հայք]]ի թագավորության գահը բարձրացած [[Տրդատ Գ]], իր հովանավորի օրինակով, սկզբում հալածեց քրիստոնյաններին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորիչին նետեց Արտաշատ քաղաքի [[Խոր Վիրապ]] կոչվող հանցագործների համար նախատեսված բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայաստանի նկատմամբ [[Հռոմ]]ը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնիանների հալածանքները։ [[Քրիստոնեություն]]ը, որը I-III դարերին Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տարածվել էր [[Հայաստան]]ում, [[3-րդ դար]]ի վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ [[301]]-ին քրիստոնեությունը [[Հայաստան]]ում ճանաչվեց պետական կրոն։
[[Պատկեր:Trdat lusavorich.jpg|մինի|[[Տրդատ Մեծ]]ի թագադրում|ձախից]]