«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (ուղղագրական)
[[File:Arabic name KFR.jpg|thumb|արաբերեն քաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակում են «անհավատ»]]
'''Ալ֊Դաջալ''' ({{Lang-ar|الدجال‎}}, խաբեբա), [[իսլամ]]ական վախճանաբանությունում կեղծ [[Մեսիա|փրկիչ]], ով հայտնվելու է վերջին ժամանակների ընթացքում։ Համապատասխանում է քրիստոնեական [[նեռ]]ին։ 40 օր ու 40 գիշեր իշխելուց հետո նա ոչնչացվելու է [[Հիսուս|Քրիստոս]]ի կամ Մահդիի (արդարությամբ առանջնորդվողի) կողմից, և աշխարհը կրկին ենթարկվելու է [[Ալլահ|Աստծուն]]: Ալ֊Դաջալի կերպարը փոխառնվել է ապոկալիպտիկ [[քրիստոնեություն|քրիստոնեական]] գրականությունից, այնուհետև այն վերամշակվել է և հայտվել է [[Մուհամմադ մարգարե]]ին վերագրվող [[հադիս]]ներում: Նա նկարագրվում է որպես գեր, միաչքանի, կարմիր դեպքով և գանգուր մազերով մի մարդ։ Նրա ճակատին դաջված են լինելու [[արաբերեն]] ք֊ֆ֊ր ({{lang-ar|دابق}}<ref>[http://www.concepts.org/index.php?title=K-P-R K-P-R-ի նշանակությունը]</ref>, անհավատ) տառերը։ Ալ֊Դաջալը հայտնվելու է մեծ փորձությունների ժամանակաշրջանում։ [[Հրեա]]ները սատարելու են նրան և [[Երուսաղեմ]]ում Աստված են հռչակելու ։ Նա կեղծ հրաշքներ է գործելու։ Մարդիկ տեսնելու են այդ հրաշքները և խաբվելու են։ Այդ ժամանակ և տեղի կունենա Քրիոստոսի երկրորդ գալուստը <ref>[https://www.britannica.com/topic/al-Dajjal ալ֊Դաջալ, Բրիտանիկա ]</ref> ։
 
Դաջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դաջալը գալու է [[արևելք]]ից, հնարավոր է [[Իրան|Պարսկաստանի]] Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է [[արևմուտք]]ից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դաջալը ապրում է արևելյան [[Ասիա]]յում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ [[երաժշտություն|երաժշտության]] և [[պար]]ի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դաջալի և [[Պրոմեթևս]]ի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դաջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։
227 720

edits