«Արփի (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
Կլիման խիստ չոր է և ցամաքային։
 
Արփի համայնքի վարչական սահմաններում գտնվում է [[Էրթիջ (գյուղատեղի)|Էրթիջ]] հին գյուղատեղին, որն, ըստ ավանդության, որպես [[էրթիջի բերդ|բերդ]] է ծառայել տարածաշրջանի համար։ [[1930]]-ական թվականներին վերջին բնակիչները լքել են գյուղը խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով։
Հին գյուղատեղին հարակից «Ջրով վանքի» տարածքում բխող բնական աղբյուրի ջուրը, որը գյուղը խմելու ջրով ապահովելու միակ աղբյուրն է, հնուց ի վեր ուխտատեղի է։ Ըստ ավանդության, այս աղբյուրի ջուրն ունի մաշկային հիվանդություններ բուժելու հատկություն։
Համայնքում կա 4 հուշարձան–կոթող, ի հիշատակ՝ Մեծ եղեռնի զոհերի, Հայրենական պատերազմում զոհված գնիշիկցիների ու նույն պատերազմի հերոս [[Վահիկ ԼևոնյանիԼևոնյան]]ի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների։
Արփիի համայնքն ունի 328 տնտեսություն, [[1261]] բնակիչ, որի 75 տոկոսն ապահովված է բնակարանով։
Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։
Բարեկարգ են ներհամայնքային ճանապարհները։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց եւև մանկապարտեզ։ Դպրոցը հիմնանորոգված է և բարեկարգ։ Այն կրում է Հայրենական Մեծ պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի անունը: Դպրոցի մոտ տեղադրված է հերոսի կիսանդրին (քանդակագործ՝ [[Ադիբեկ Գրիգորյան]])
Գործում է գյուղի գրադարանը, իսկ դպրոցի դահլիճում իրականացվում են մշակութային միրոցառումներ։
Համայնքում գործում է գինու 2 և քարի մշակման 1 արտադրամաս։
Համայնքի բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսությամբ (հողագործություն և անասնապահություն ), զարգացած է նաեւնաև մեղվաբուծությունը։
Պետական կառույցներում և տեղական ինքնակառավարման մարմնում աշխատում են համայնքի շուրջ [[70]] բնակիչներ։