«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 26.
|վիքիքաղվածք =
}}
«'''Սասնա ծռեր'''» կամ «'''Սասունցի Դավիթ'''», [[Հայեր|հայ ժողովրդի]] [[Էպոս|ազգային էպոսը կամ դյուցազնավելըդյուցազնավեպը]], որը ստեղծվել է [[Բանահյուսություն|ժողովրդական բանահյուսության]] հիման վրա։ [[Վիպասանք|Վիպասացների]] և [[Բանահավաք|բանահավաքների]] կողմից այն կոչվել է նաև ''«Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»'' և այլն։ Էպոսի գաղափարական ոգին [[Արաբական արշավանքները Հայաստան|հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ]]՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
 
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ [[Սանասար|«Սանասար և Բաղդասար»]], [[Մեծ Մհեր|«Մեծ Մհեր»]], [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]], [[Փոքր Մհեր|«Փոքր Մհեր»]]։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են [[Ազգակցություն|ազգակցական կապերով]]։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած [[Դյուցազուններ|առասպելական դյուցազունների]] սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով]]։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են [[Հայերենի բարբառներ|հայկական տարբեր բարբառներով]], մեծ մասամբ [[Մոկք|մոկաց]], [[Մշո բարբառ|մշո]], [[Սասուն|սասնա]], ինչպես նաև [[Արարատյան բարբառ|արարատյան]]։