Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 6 բայտ ,  10 ամիս առաջ
չ
Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։
 
=== ՍբՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի ===
Գանձասար վանական համալիրի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է [[1216]] - [[1238]] թվականներին [[Հասան-Ջալալ]] իշխանի կողմից<ref>''Artsakh: A Photographic Journey'' by Hrair Khatcherian, p.13. {{OCLC|37785365}}</ref>։ Այն իրենից ներկայացնում է մեծ խաչագմբեթ եկեղեցի: [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|էրմիտաժի]] գիտական խորհրդի անդամ խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, տաճարն անվանեց «''հայկական ճարտարապետության շտեմարան''»<ref>{{Cite web|url=http://www.gandzasar.ru/cathedral-of-st-john-baptist.htm|title=Собор Святого Иоанна Крестителя|last=|first=|date=|website=http://www.gandzasar.ru|publisher=|accessdate=}}</ref>: Պրոֆեսոր Շարլ Դիլը (1859-1944) Սորբոնի համալսարանից, արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի պատմաբան, Գանձասարը ներառեց հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան: Գանձասարի վանքից բացի, Դիլի ցանկում հայտնվեցին [[Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)|Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին]] (915-921) ([[Վանա լիճ]], [[Թուրքիա]]), [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Էջմիածնի Սբ Հռիփսիմեի եկեղեցին]] (618), [[Հաղպատի վանք]]ը (հիմնված 10-րդ դարում) և Ամենափրկչի եկեղեցին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք [[Անի]]ում (հիմնված 1001 թվականին):
 
28 843

edits