Բացել գլխավոր ցանկը

Changes

 
== Պատմություն ==
[[Բագրատունիների թագավորություն|Հայ Բագրատունիների]] թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի|Անանիա Մոկացին]] (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը<ref>{{Cite web|url=file:///C:/Users/User/Downloads/Gandzasar.pdf|title=Գանձասարի վանքը|last=|first=|date=|website=|publisher=Գանձասար աստվածաբանական կենտրոն, Երևան 2009|accessdate=}}</ref>:
 
Գանձասարն առաջնորդարան էր և [[Խաչեն]]ի իշխանների տոհմական տապանատունը։ [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյան տոհմի]] իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ [[ձեռագրատուն]], դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
 
Գանձասարը [[1400]] - [[1816]] թվականներին [[Աղվանք|Աղվանից]] կաթողիկոսների նստավայրն էր<ref name="hewsen">{{cite book | last = Hewsen | first = Robert H. | title = Armenia: a historical atlas | year = 2001 | publisher = [[The University of Chicago Press]] | id = ISBN 0-226-33228-4 | pages = 159 }}</ref>։ 1923 թվականից<nowiki/>՝թվականից՝ [[Ադրբեջան]]ին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «[[Մեծ իշխան]]», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեց<nowiki/>ուԳանձակեցու]]՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ [[Ջալալ Ա|Հասան Ջալալին]] և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ ''«զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար»'', որի կառուցումն սկսվել է 1216 թվական<nowiki/>ինթվականին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ [[Վարդավառ]]ի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոս<nowiki/>ըկաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։
 
[[Մխիթար Գոշ]]ը և [[Կիրակոս Գանձակեցի]]ն վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և [[Մշկավանք]]ի գավթի ձևերին։
28 874

edits