«Սիցիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 76.
== Տնտեսություն ==
 
Սիցիլիան Իտալիայի համեմատաբար քիչ զարգացած շրջաններից է։ Կղզու տնտեսությունը պահպանում է հետամնաց ագրարային վիճակը։ Սիցիլիայի համախառն ներքին արդյունքը կազմում է 5.6%` 82 միլիոն Եվրո։ Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է 16 500 Եվրո։ Համախառն ներքին արդյունքով Սիցիլիան զբաղեցնում է 17րդ17-րդ տեղը Իտալիայում։
 
=== Արդյունաբերություն ===
1950-70ական70-ական թթ. այստեղ առաջացան արդյունաբերական նշանակալի կենտրոններ։ 1973 թվականին արդյունաբերության մեջ զբաղված էր տնտեսապես ակտիվ բնակչության 30.6% - ը, իսկ գյուղատնտեսության մեջ` 27,2 % - ը։ Արդյունաբերության ավանդական ճյուղերն են՝ ծծմբի, շինարարական քարերի, ծովի աղի հանքարդյունաբերությունը։ Արդյունաբերության նոր ճյուղերից են՝ կալիումական աղերի, նավթի և բնական գազի արդյունաբերությունները։
 
=== Գյուղատնտեսություն ===
Սիցիլիայում 650,000 հա հող հատկացվել է գյուղատնտեսությանը։ Ջրամատակարարման անկայունությունը չի խանգարում գյուղատնտեսությանը լինել տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսներից մեկը։ Շատ կարևոր է հացահատիկի արտադրությունը, հատկապես ցորենի, որը օգտագործվում է մակարոնեղենի պատրաստման մեջ։ Կղզին հայտնի էր մակարոնեղենի արտադրությամբ դեռևս հռոմեացիների ժամանակներից և այն անվանում էին <Հռոմեական ամբար>։ Մեծ քանակությամբ աճեցվում է ձիթապտուղ, որըորն ապահովում է բարձր որակի ձիթապտղի յուղի արտադրությունը։ Տնտեսապես կարևոր է էկզոտիկ մրգերի՝հատկապեսմրգերի՝ հատկապես կիվիի և մանգոյի աճեցումը։ Բացի այդ, Սիցիլիայի կլիման հնարավորություն է տալիս աճեցնել բանան, պիստակներ եւև նուշ։
 
=== Ձկնորսություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիցիլիա» էջից