«Արաքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
 
[[Ֆրանսիա|Ֆրանսիացի]] աշխարհագրագետ [[Էլիզե Ռեկլյու]]ն Արաքսն անվանում է «բուն, գերազանց հայկական գետ»։ [[Արարատյան դաշտ]]ում Արաքսը աջից ընդունում է [[Դեղին գետ]]ը, ձախից [[Ախուրյան (գետ)|Ախուրյանը]], [[Սև ջուր]]ը, [[Հրազդան գետ|Հրազդանը]], [[Ազատ (գետ)|Ազատը]], ապա [[Նախիջևան (գետ)|Նախիջևանը]]<ref name="Հանրագիտակ">«Հանրագիտակ օրացույց», Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990</ref>։
 
Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է նաև Մակու (Զանգիմար) և Կարմիր (Կոտուր) վտակները։ Որոտանի գետախառնուրդից հետո դուրս է գալիս լեռներից և դանդաղ հոսում Մուղանի ու Միլիի դաշտերով՝ ընդունելով Կարասու (աջից) և Կենդելանչայ (ձախից) վտակները։ Արաքսի սնումը խառն է, հորդացումը՝ մարտից հունիս, առավելագույնը՝ մայիսին։ Առաջին հորդացումը՝ մարտ–ապրիլ, կապված է ցածրադիր վայրերի ձնհալքի և գարնանային անձրևների հետ, երկրորդը (ավելի բուռն)՝ մայիս–հունիս, լեռների ձնհալքի հետ։ Ամենացածր մակարդակները լինում են հուլիս–օգոստոսին և ձմռանը։ Երրորդ թույլ հորդացումը աշնանային անձրևներից է։ Հորդացման ժամանակ Ա. մեծ ավերածություններ է առաջացնում, հատկապես Արարատյան, Միլիի ու Մուդանի դաշտերում։
 
=== Արաքսի ուղին ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արաքս» էջից