«Արաքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Անհասկանալի է, թե ինչ է նշանակում Արցախ անվան կողքին նշված դե ֆակտո արտահայտությունը, որպես ի՞նչ է նշված:
No edit summary
Տող 12.
 
[[Պատկեր:Aras River, Turkey-Armenia-Iran Border Region.JPG|մինի|աջից|280px|Արաքս գետը տիեզերքից։]]
'''Արաքս''' (նաև՝ ''Ճալմ,'' պատմական՝ ''Երասխ'', {{lang-tr|Aras}}, {{lang-ku|Erez}}, {{lang-fa|ارس}}), [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենախոշոր գետերից է։մեկը։ Ունի 1072 կմ երկարություն<ref>{{Գիրք:ՀԲ|143}}</ref>, որից 200 կմ կազմում է [[Հայաստան]]ի և [[Թուրքիա]]յի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]], [[Սյունիք]], [[Արցախ]], [[Փայտակարան]], [[Վասպուրական]] նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր ''Արասխի''<ref>{{Գիրք:ՏԲ|392}}</ref>։ Արաբ մատենագիր Իբն-ալ-Ֆակիհը երբեմն կոչել է ''Արրասս''<ref>{{Գիրք:ՏԲ|538}}</ref>։
 
== Անվան ծագում ==
Արաքսը [[հին կտակարան]]ում կոչվել է ''Գիհոն'' կամ ''Գեհոն'' (դրախտի 4 գետերից մեկը), հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ։
 
[[9-րդ դար]]ի արաբ պատմիչ [[Յակուբի]]ն Արաքսն անվանում է Դըվնա գետ ([[Դվին|Դվին քաղաքի]] անունով)։
Տող 22.
 
Բանասեր [[Արամ Ղանալանյան]]ը իր գրքում Արաքս անվան ժողովրդական ստուգաբանության երկու պատում է բերում։
 
«Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին «լքելով իր հայրենիքը» գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս»<ref name="Ղանալանյան">Ա. «Ավանդապատում», Երևան, 1969, էջ 87</ref>։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արաքս» էջից