«Դավիթ Անհողին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1050 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 6.
|թագուհի = Զորակրցել
}}
'''Դավիթ Ա Անհողին''', [[Լոռու թագավորություն|Լոռու թագավոր]] (989/990-1048/1050), [[Գուրգեն Կյուրիկե|Գուրգեն (Կորիկե) Ա-ի]] որդի և հաջորդ, Հայոց [[Աշոտ Գ]] Ողորմած թագավորի թոռը և [[Գագիկ Ա]] Բագրատունու եղբորորդին։ Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին քորեպիսկոպոս Դավթի (976-1010 թթ.) դուստր Զորակրցելի հետ։
 
Կառուցել է [[Լոռե]] բերդը։ Անիի թագավոր [[Հովհաննես-Սմբատ]]ի (1022-1041 թթ.) մահից հետո հռչակել է իրեն բովանդակ Հայաստանի թագավոր և [[1042]] թվականին արշավել [[Անի]]ի վրա, սակայն դիմադրության է հանդիպել [[Վահրամ Պահլավունի|Վահրամ Պահլավունու]] կողմից։ Հետագայում, երբ [[Գագիկ Բ]]-ին (1042-1045 թթ.) արգելափակում են [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], Անիի բնակիչների մի մասը որոշում է քաղաքը հանձնել Դավթին, ելնելով այն հանգամանքից, որ Դավիթի քույրը Գագիկի կինն էր, սակայն այդ ծրագիրը չի իրականանում։ Մահացել է 1050 թվականին։ Նրան հաջորդել է [[Կյուրիկե Բ|Գուրգեն Բ]] արքան (1050-1089 թթ.
 
== Տփղիսի ամիրայություն ==
Տող 16.
== Գանձակի ամիրայություն ==
{{Հիմնական հոդված|Գանձակի ամիրայություն}}
970-ական թվականներից [[Գանձակ]]ում հաստատվում է քրդական ծագմամբ Շադադյանների ամիրայությունը։ Փատլուն I-ի (985-1031 թթ.) օրոք հզորացած այդ ամիրայությունը փորձեց կանխել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության հետագա վերելքը։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր ճնշելու կենտրոնախույս միտումներ դրսևորած [[Գագ]]ի իշխան Դեմետրեի խռովությունը։
{{քաղվածք|''թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ''<ref name="Ասողիկ"/>|}}
 
Տող 27.
== Հարաբերությունները Վրաստանի հետ ==
[[Պատկեր:Armenia Haghbat.jpg|մինի|[[Հաղպատավանք]]]]
[[1037]] թվականին առանց արու ժառանգ թողնելու, սպանված Կյուրիկե Գ-ին Կախեթ-Հերեթի գահին հաջորդեց նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդի Գագիկը։ Դրանից հետո Կախեթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների կրտսեր ճյուղը և, բնականաբար, այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ն (1027-1072 թթ.) դրան նայեց թշնամաբար։ Երբ Շադադյան նոր էմիր Աբու ալ-Ասվար իբն Ֆադլը [[1040]] թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորություն<ref>Ա․ Տեր-Ղևոնդյան «Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում», էջ 208-210, Երևան, 1965 թ</ref> և մեկ տարվա ընթացքում գրավեց նրա տարածքի մեծ մասը, Բագրատ Դ-ն չշտապեց օգնել Դավիթ Անհողինին։
 
Հովհաննես-Սմբատից աջակցություն ստանալու նպատակով Դավիթը սպառնաց, որ հակառակ դեպքում կհպատակվի Աբու-լ-Ասվարին ու նրա հետ կհարձակվի Շիրակի վրա։ Հովհաննես-Սմբատը և [[Սյունիքի թագավորություն|Սյունյաց]] [[Սմբատ Բ Սյունի|Սմբատ Բ]] թագավորը զորքեր ուղարկեցին Լոռի։ Դավիթին նույն քաղաքականության պատճառով միացան նաև վրացական զորքերը։ Լոռու թագավորին օգնեց նաև Աղվանից Հովսեփ կաթողիկոսը։ Դրա շնորհիվ Դավիթ Անհողինի բանակատեղի եկավ Հայոց Աղվանից ամբողջ հոգևոր դասը և աշխարհազորի վերածված բազմահազարանոց ժողովուրդ։