«Երկիր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 13 022 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Փոխվում է էջը ' <br />{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}} Պատկեր:The_Earth_seen_from_Apollo_17.jpg|link=https://hy.wikipedia.or...'-ով)
 
'''Երկիր''' ''(Նաև Տեռա, [[Լատիներեն|լատ]]․ Terra - երկիր բառից),'' [[Արեգակնային համակարգ|Արեգակնային համակարգի]] մոլորակ, ըստ [[Արեգակ|Արեգակից]] ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ [[Արեգակ|Արեգակից]] ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, [[Տրամագիծ|տրամագիծը]] 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ [[Լուսին|Լուսինը]] երկրագնդի շուրջը պտտվում է [[Էլիպս|էլիպսային]] [[Ուղեծիր|ուղեծրով]], երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։
 
Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա [[Մարդ|մարդկությանը]] հայտնի միակ [[Տիեզերք|տիեզերական]] մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև ''կապույտ մոլորակ''։
 
== Բովանդակություն ==
 
* [[Երկիր#%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84|1Երկրի կառուցվածք]]
* [[Երկիր#%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A4%D5%AB%20%D5%BF%D5%A5%D5%BD%D6%84%D5%A8%20%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81|2Երկրագնդի տեսքը արբանյակից]]
* [[Երկիր#%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB%20%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D6%84|3Երկրի ընդերք]]
* [[Երկիր#%D5%84%D5%A1%D5%A3%D5%B6%D5%AB%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF|4Մագնիսական դաշտ]]
* [[Երկիր#%D5%8F%D5%A5%D5%BD%20%D5%B6%D5%A1%D6%87|5Տես նաև]]
* [[Երկիր#%D4%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80|6Ծանոթագրություններ]]
 
== Երկրի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 [[միլիարդ]] տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի [[Կենսոլորտ|կենսոլորտն]] այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա [[Մթնոլորտ|մթնոլորտային]] և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։
 
Երկիրը՝ ընդարձակ [[Արեգակնային համակարգ|Արեգակնային համակարգի]] փոքր [[Մոլորակ|մոլորակներից]] մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։
 
[[Երկրագունդ|Երկրագունդն]], ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում [[Միջուկ|միջուկն]] է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ [[Երկրակեղև|երկրակեղևը]]։ [[Երկրակեղև|Երկրակեղևը]] և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են [[Քարոլորտ|քարոլորտը]]։ [[Միջուկ|Միջուկի]] կենտրոնում [[Ջերմաստիճան|ջերմաստիճանը]] հասնում է մինչև 6000 [[Ցելսուս|ցելսուսի]]։ [[Միջուկ|Միջուկում]] նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում [[Երկաթ|երկաթից]] և [[Նիկել|նիկելից]]։
 
Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում [[Ջերմաստիճան|ջերմաստիճանը]] հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի [[Ջերմաստիճան|ջերմաստիճանը]] բավականին բարձր է, սակայն բարձր [[Ճնշում|ճնշման]]<nowiki/>պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։
 
Երկրի ամենակարծր շերտը [[Երկրակեղև|երկրակեղևն]] է։ [[Երկրակեղև|Երկրակեղևի]] հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան [[Ապար|ապարներից]], որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։
 
Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստվածքային և փոխակերպային (ձևափոխված)։ Հրային ապարներն առաջացնում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում ու կարծրանում է։ Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը։
 
Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական ծագման ապարները գոյացել են հազարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից։ Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում։ Դրանցից են քարածուխը, տորֆը, կավիճը, կրաքարը և այլն։ Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից։ Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն։
 
Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակերպումից։ Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի։
 
Մոլորակը շրջապատված է [[Մագնիսական դաշտ|մագնիսական դաշտով]], որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթը պաշտպանում [[Արեգակ|Արեգակի]]՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ [[Սիլիցիում|Սիլիկատային]] ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին [[Հրաբուխ|հրաբխային]] ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները։
 
== Երկրագնդի տեսքը արբանյակից[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա [[Շառավիղ|շառավիղը]] [[Բևեռ|բևեռներում]] 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին [[Հունաստան|հույն]] փիլիսոփա [[Պյութագորաս|Պյութագորասը]] (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
 
== Երկրի ընդերք[խմբագրել | խմբագրել կոդը] ==
[[Երկրակեղև|Երկրակեղևը]] Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։
 
== Մագնիսական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը] ==
Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։
 
Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։ Առաջին՝ Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։ Երկրորդ՝ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ՝ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս։
 
<br />{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}}
Անանուն մասնակից