«Ատելություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
[[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր կտակարան]]ներում խոսվում է ատելության մասին։Ժողովող 3։8-ը սովորեցնում է, որ կա «սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»<ref>Ecclesiastes 3:8". Bible Hub.</ref>: Այնուամենայնիվ, Հին կտակարանը (նաև հայտնի որպես Հրեական Աստվածաշունչ կամ Թանախ) պարունակում է նաև ատելության դատապարտումներ։ Օրինակ․ «Քո եղբորը սրտումդ չատես»<ref>"Leviticus 19:17". Bible Hub.</ref>։ Նոր կտակարանն ընդգծում է, որ չար մտադրությունները կարող են նույնքան լուրջ լինել, որքան չար գործողությունները<ref>"1 Corinthians 4:5". Bible Hub.</ref>: Այսպես, Հովհաննեսը ատելությունը համարում է սպանությանը հավասար․ «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ոչ մի մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի»<ref>"1 John 3". Bible Hub.</ref>:
Ընդունված է կարծել, թե մարդ չի կարող մեկին միաժամանակ և սիրել, և ատել, սակայն Սաղմոս 139-ը<ref> "Psalm 139:22". Bible Hub.</ref> ասում է, որ կա մի «կատարյալ ատելություն», որը կապված է սիրո հետ և տարբեր է այն «չար ատելությունից», որ ցուցաբերում են Աստծո թշնամիները<ref>Psalm 25:19". Bible Hub.</ref>: [[Եբրայերեն]] բառը, որը նկարագրում է [[Դավիթ|Դավթի]] «կատարյալ ատելությունը», նշանակում է, որ այն «ընքացքը կատարելության է բերում»<ref>Harris, R Laird (10/01/2003). Theological Wordbook of the Old Testament. Moody Publishers; New Edition. ISBN 0802486495.</ref>: Ծայրագույն ընդդիմությունը նրանց, ովքեր ընդդիմանում են Աստծուն, կլինի նրանց դեպի Աստծո սերը բերելը։ Նոր կտակարանը նկարագրում է նման իրավիճակ․ «․․․մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը»<ref> "1 Corinthians 5:5". Bible hub.</ref>:
Բարի ատելության վերաբերյալ մեր օրերում կա «ատել մեղքը, բայց սիրել մեղսավորին» բանաձևը։ Այս գաղափարի արտահայտություններ կարելի է տեսնել Հին կտակարանում Դավթի արարքներում։ Չի հիշատակվում, որ Դավիթը պատժած լինի կամ պայքարած լինի նրանց դեմ, ովքեր ատում կամ մերժում են Աստծուն, այլ միայն ագրեսիայի։ Նա չարին համաչափորեն էր արձագանքում։ Նա իրեն ու իր երկիրը պաշտպանում էր բռնությունից, բայց երբ մարդիկ իրենց սրտերում հեռանում էին Աստծուց, նա Սաղմոսներ էր ստեղծում․ թերևս սա այն տեսակ «ատելությունն» է, որը կար Դավթի մտքում, երբ ինքն ու իր որդին գրում էին Հին կտակարանի հինգ տողերը, որոնք ենթադրում են, թե Աստված «ատում է» ոչ միայն մեղքը, այլև մեղսավորին։մեղսավորին<ref> "Psalm 5". Bible Hub.</ref>:
Նոր կտակարանը, սակայն, հստակորեն պաշտպանում է ժամանակակից հղացքը․ այն որևէ տեղ չի ասում, թե Աստված կամ Հիսուսը ատում է որևէ մեկին, կամ որ ինչ-որ մեկը պետք է։է<ref> "Luke 14:26". Bible Hub.</ref>: Հիսուսը ատում էր Նիկողայոսյանների «վարդապետությունները» <ref> "Revelation 2:15". Bible Hub.</ref> և «արարքները»<ref>"Revelation 2:6". Bible Hub.</ref>, բայց ոչ իրենց՝ Նիկողայոսյաններին։ Մինչ Հիսուսը ատում է մեղքը, նա հորդորում է մեզ սիրել մեր թշնամիներին․թշնամիներին <ref>"Matthew 5:44". Bible Hub.</ref>. նա ցույց է տալիս, որ Աստված հավասար է վարվում «չարի և բարու հանդեպ»։<ref>"Matthew 5:45". Bible Hub.</ref>:
Ղևտացոց 19։17-ը ցույց է տալիս, թե ինչպես են այժմյան պատկերացումները սիրո և ատելության մասին հեռացել աստվածաշնչյան պատկերացումներից։ Այս հատվածը ասում է, որ «սրտումդ չատես», բայց մնացյալ հատվածում բացատրվում է, թե ինչ է հասկացվում դրա տակ․ «քո դրացուն անպատճառ յանդիմանե՛ս, որ նորա համար մեղք չկրես»։ Այսօրվա մշակույթը հաճախ համաձայնում է, կոչելով դա «դժվար սեր»։ Սակայն մինչ ժամանակակից մշակույթն ու Աստվածաշունչը համաձայնության են գալիս այս հարցի շուրջ, նրանք հակասություններ ունեն նրա վերաբերյալ, թե որ վարմունքներն են արժանի խրատի։ Այս տարբերությունների ամենածայրահեղ կետերում ժամանակակից մշակույթը կարող է Աստվածաշնչում բերվող կշտամբանքը համարել ատելություն, մանավանդ եթե այդ վարմունքները թույլատրելի են աշխարհիկ հասարակությունում։հասարակությունում<ref>Stotzer, R.: Comparison of Hate Crime Rates Across Protected and Unprotected Groups, Williams Institute, 2007–06. Retrieved on 2007-08-09.</ref><ref> Hate crime Archived November 26, 2005, at the Wayback Machine., Home Office</ref><ref>"Dictionary.com: Hate speech". Dictionary.reference.com. Retrieved 2012-12-07.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==