«Օշական (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 73.
 
== Պատմություն ==
Ըստ ավանդության՝ [[Նոյ]] նահապետն ու իր ընտանիքը [[Մասիս]]ի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «ՕշականՕշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով [[Արշակունիներ]]ի արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ [[Կորյուն]]ի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ [[Մեսրոպ Մաշտոց]]ի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին։ Երեք տարի անց՝ [[442]]-[[443]] թթ., գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը [[1875]]-[[1879]] թթ. վերածվում է եկեղեցու։ Գյուղի շրջակայքում է գտնվում մ.թ.ա. 7-5-րդ դարերում կառուցված Օշականի բերդ-ամրոցի ավերակները։
 
Արագածոտնը վաղ միջնադարում [[Ամատունիներ]]ի նախարարական տան եպիսկոպոսների տեսչության տակ էր։ Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր [[Խոսրով Բ]] Արշակունու օրոք ([[330]]–[[338]] թթ.):