«Վեստ Ինդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Բնակչությունը *== +== Բնակչություն ==)
No edit summary
Տող 1.
'''Վեստ Ինդիա''' ( {{lang-en|Wes Indies}}, բառացի՝ Արևմտյան [[Հնդկաստան]]), [[Ատլանտյան օվկիանոս]]ի կղզիների ընդհանուր անվանումը [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Հարավային Ամերիկա]] մայրցամաքների միջև։ Ձգվում է աղեղնաձև մոտ 3 հազար կմ երկարությամբ։ Ընդգրկում է [[Բահամյան Կղզիներ|Բահամյան]], Մեծ Անտիլյան և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկային։ Կղզիների ընդհանուր տարածությունը մոտ 240 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 29 միլիոն ([[1980]] թ.)։ Կղզիների մեծ մասը հայտնագործել է [[Քրիստափոր Կոլումբոս]]ը իր նավարկությունների ժամանակ ([[1492]]-[[1502]] թթ.) և սխալմամբ դրանք ընդունել որպես Հնդկաստանի մի մասը։ Ի տարբերություն Հնդկաստանի (Օստ Ինդիա), այդ կղզիներն ավելի ուշ սկսեցին անվանել Վեստ Ինդիա։ [[Կղզի]]ների ռելիեֆը լեռնային է, մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3176 մ է (Դուարտե լեռ, [[Հայիթի կղզի|Հայիթի կղզում]])։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ։ Հաճախակի են [[երկրաշարժ]]երը։
 
== Օգտակար հանածոները ==