«Փնտրելով Նեմոյին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
 
== Սյուժե ==
Կորալի կնոջ ողբերգրական մահից հետո ձուկ-ծաղրածու Մարլինը ստիպված էր մենակ մեծացնել իր որդուն՝ Նեմոյին, ում աջ լողաթևը ի ծնե թերաճ է: Նեմոն սովորում է ձկների դպրոցում: Մի անգամ դասարանով նրանք գնում են էքսկուրսիա` դեպի գահավեժ խութը, որի ճանապարհը տանում էր դեպի բաց օվկիանոս: Իմանալով այդ մասին, Մարլինը փորձում է կանգնեցնել նրան: Նեմոն ընկերների հետ տեսնելով նավակը փորձում ենէ մոտ լողալ, այդ պահին հայտնվում է Մարլինը և փորձում է կանգնեցնել տղային: Հորն ընդիմանալով Նեմոն լողում է ուղիղ դեպի նավակը և ընկնում է դայվերի ձեռքը: Մարլինը փորձում է փրկել նրան, բայց նրան կուրացնում է լուսաբռնկիչը:
 
Ընկնելով նավակի հետևից, Մարլինը հանդիպում է կապույտ ձուկ-վիրաբույժ Դորիին, ով խնդիրներ ունի հիշողության հետ և ընդհանրապես ոչինչ չի կարողանում հիշել: Դորին շփոթեցնում է Մարլինին, և միակ ելքը մնում է դիմակը, որի վրա գրված է տիրոջ անունը և հասցեն, ինչը թողել են լողորդները: Սակայն Մարլինը չի կարողանում կարդալ: