«Սպիտակի երկրաշարժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
}}
'''Սպիտակի երկրաշարժ''', տեղի է ունեցել [[Հայաստան]]ի հյուսիսային մասում (այն ժամանակ [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] կազմում) [[1988 թվական]]<nowiki/>ի [[դեկտեմբերի 7]]-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ [[Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակ]]ի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ [[Սպիտակ (քաղաք)|Սպիտակ]], Լենինական ([[Գյումրի]]) և Կիրովական ([[Վանաձոր]]) քաղաքները մեծ մարդկային կորուստներ են կրել, ավերվել են բազմաթիվ շենքեր և այլ կառույցներ։ Որոշ մոտակա գյուղեր նույնպես վնասվել են։
 
 
 
Չնայած [[Սառը պատերազմ]]ի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ [[Միխայիլ Գորբաչով]]ը պաշտոնապես [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]֊ից հումանիտար օգնություն է խնդրել ([[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միություն՝]] փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և [[հասարակական կազմակերպություն]]ների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և [[Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն|Հարավսլավիայից]] եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում<ref>[http://ria.ru/incidents/20030220/324560.html К катастрофе самолёта Ил-76 в Иране]</ref>։
 
 
== Սեյսմոլոգիական բնութագիրը ==