«Հիպոկրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հիպոկրատը'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=58}}</ref> կամ '''Հիպոկրատեսը''' ([[հունարեն]]՝ Ιπποκράτης, ''Hippokrates'') (մոտ. 460 մ.թա., [[Կոս]] կղզի - մոտ. 377 մ.թ.ա., [[Լարիսա]]), անտիկ հույն բժիշկ, [[փիլիսոփա]], անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։ Նա [[բժշկություն]]ն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին։ Նա հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ և ժխտել է նրա գերբնականությունը։ Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ։ [[Հիպոկրատի երդում]]ը տարածված է ողջ աշխարհում, և արտասանվում է աշխարհի գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կոս]] կղզում, բժշկի ընտանիքում։ Ենթադրում են, որ նա պատկանում էր ժառանգական բժիշկների ընտանիքի 17-րդ սերնդին։ Բժշկական կրթություն ստացել է հոր մոտ, ծնողների մահից հետո՝ շարունակել [[Աթենք]]ում։ Հետագայում շրջել է [[Հունաստան]]ում, [[Եգիպտոս]]ում, [[Փոքր Ասիա]]յում, [[Լիբանան]]ում, եղել [[Սև ծով]]ի ափերին, սկյութացիների մոտ և ծանոթացել [[Առաջավոր Ասիա]]յի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկությանը։բժշկությանը<ref>http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=453</ref>։ Մեզ են հասել Հիպոկրատի մի շարք աշխատություններ որոնք հին [[Հունաստան]]ի այլ բժիշկների աշխատությունների հետ մտել են Հիպոկրատի ժողովածուի մեջ։ Հիպոկրատը սովորեցնում էր, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին, ուշադրություն դարձնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունների և արտաքին միջավայրի վրա։ Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը։ Հիպոկրատը ըստ կոնստիտուցիայի մարդկանց բաժանել է 4 խմբի՝ [[սանգվինիկներ]], [[խոլերիկներ]], [[ֆլեգմատիկներ]] և [[մելանխոլիկներ]], նշելով, որ յուրաքանչյուր խումբ որոշակի հիվանդությունների նկատմամբ ունի նախատրամադրվածություն։նախատրամադրվածություն<ref>{{cite web
| url = http://oval.ru/enc/71360.html
| title = Темперамент
| author = В. Д. Небылицын.
| publisher = Большая Советская Энциклопедия...
| accessdate = 2010-11-12}}</ref>։ Հիպոկրատը մշակել է ախտորոշագիտության կարևոր հարցերը, հաստատել հիվանդության զարգացման հիմնական շրջանները, ստեղծել ուսմունք կանխագուշակման մասին ([[պրոգնոստիկա]]) և սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկարագրմանը (հիվանդության պատմություն)։ Հիպոկրատի հիվանդների հետազոտման ժամանակ օգտվել է զննման, շոշափման, ընդբախման և լսելու մեթոդներից։ Նկարագրել է բազմաթիվ ախտանշաններ և ախտանշախմբեր։ Հիվանդության պատճառները բաժանել է 2 խմբի՝ ընդհանուր, գերազանցապես արտաքին ([[կլիմա]]յի, [[օդ]]ի, ջրի, սննդի ազդեցություն) և անհատական (տարիք, սեռ, սովորություններ, [[ժառանգականություն]])։ Առաջ է քաշել բուժման սկզբունքներ՝ օգուտ տալ և չվնասել, հակադիրը բուժել հակադիրով, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին։ Հիպոկրատը հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ։ Մշակել է վիրակապերի կիրառման, կոտրվածքների և հոդախախտերի (օգտվելով ձգման եղանակից, շինայից, հատուկ սարքերից), վերքերի, [[թութք]]ի, [[էմպիեմա]]յի բուժման եղանակներ։ Հիպոկրատի անվան հետ են կապում [[բժշկի երդումը]]։ ժամանակակից բժշկության մեջ պահպանվել են մի շարք տերմիններ՝ [[Հիպոկրատի երդում]], [[Հիպոկրատի ժողովածու]], Հիպոկրատի դեմք, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ, Հիպոկրատի ծւիման աղմուկ ևն։ Հաշվի առնելով բացառիկ ծառայությունները համաշխարհային բժշկագիտության համար՝ Հիպոկրատին անվանում են բժշկության հայր։ Հիպոկրատի աշխատությունները նպաստել են նաև [[միջնադարյան Հայաստան]]ի բժշկագիտության զարգացմանը։
 
== Հիպոկրատի աշխատությունները ==
Տող 10 ⟶ 16՝
* [[Համաճարակներ]]
* [[Պրոգնոստիկա]]
 
Դիետան սուր հիվանդությունների ժամանակ
 
== Աֆորիզմներ ==
Տող 33 ⟶ 37՝
''Մի՛ վնասիր։''
 
'' Հարբեցողությունը՝ թուլության և երեխաների հիվանդության պատճառ է<ref>[http://www.med-practic.com/arm/923/13753/%D5%80%D5%AB%D5%BA%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%20%28%D5%B4%D5%B8%D5%BF%20460%20%D5%B4.%D5%A9.%D5%A1.%20%E2%80%94%20377-%D5%AB%D6%81%20356%20%D5%B4.%D5%A9.%D5%A1.%20%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%B8%D6%82%D5%B4%29/article.more.html Մտածում են մեծերը]</ref>:''
 
== Ծանոթագրություններ==
{{ծանցանկ}}
<small>1. Մտածում են մեծերը (14.10.2010 )http://www.med-practic.com/arm/923/13753/%D5%80%D5%AB%D5%BA%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%20%28%D5%B4%D5%B8%D5%BF%20460%20%D5%B4.%D5%A9.%D5%A1.%20%E2%80%94%20377-%D5%AB%D6%81%20356%20%D5%B4.%D5%A9.%D5%A1.%20%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%B8%D6%82%D5%B4%29/article.more.html
 
2. Հայկական Սովետական հանրագիտարան-Հիպոկրատ (1980) https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_6.djvu/421
 
3. Եթե չես բուժում, մի վնասիր (29.7.2013) http://www.urolog.am/tag/%D5%B0%D5%AB%D5%BA%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF/
 
4. Հիպոկրատի երդում https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%BA%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB_%D5%A5%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4
 
5. Հիպոկրատ http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=453
</small>
{{վիքիքաղվածք}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիպոկրատ» էջից