«Աքեմենյան պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
լեզվային հղումներ, տես նաև և վիքիպահեստ
No edit summary
Տող 1.
'''Աքեմենյան պետություն''' պարսկական աշխարհակալություն մ.թ.ա. մոտ 550-330-ին: Պարսից և Անշանի թագավոր [[Կյուրոս II Մեծ]]ը մ.թ.ա. 553-ին ապստամբել է [[Մարաստան]]ի թագավոր [[Աժդահակ]]ի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դնելով Աքեմենյան պետությանը: Ըստ [[Քսենոփոն]]ի և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], այդ ժամանակ [[Հայաստան]]ում թագավորել է [[Երվանդ Սակավակյացի]] որդի Տիգրանը, որը եղել է Կյուրոսի մտերիմը և ապա դաշնակիցը` ընդդեմ Մարաստանի: Հայկական ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը: Ենթադրվում է, որ մ.թ.ա. 550-546-ին Հայաստանը թոթափել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել: Մ.թ.ա. 546-ին` [[Լիդիա]] կատարած արշավանքից առաջ Կյուրսոսը հավանաբար Հայաստանը ենթարկել է Աքեմենյան պետության գերիշխանությանը` նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին: Մինչև 539-ը Կյուրոսը նվաճել է Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին` [[Բաբելոն]]ը, [[Միջագետք]]ը, [[Ասորիք]]ը, [[Փյունիկիա]]ն, [[Հրեաստան]]ը: Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը` Տիգրան թագավորի և Եմբաս զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը: Կյոըսորին հաջորդել է որդին`Կամբյուսեսը, որը 526-ին մեծ բանակով արշավել է [[Եգիպտոս]] և նվաճել այն: Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր` շտապել է [[Պարսկաստան]], սակայն ճանապարհին մահացել է:
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
==Տես նաև==
* [[Աքեմենյաններ]]
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
{{ՎՊԵ|Achaemenid Empire}}
[[Կատեգորիա:Իրանի պատմություն]]
 
[[Կատեգորիա:Իրանի պատմություն]]
 
{{Link GA|de}}