«Քսիլոֆոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Նկարագիր և համառոտ պատմություն ==
Քսիլոֆոնը շատ հին երաժշտական գործիք է։ Որոշ տվյալներով առաջին քսիլոֆոնները հանդիպել են [[Աֆրիկա]]յում և [[Ինդոնեզիա]]յում՝ 14-րդ դարում։ Իսկ այլ վկայությունների համաձայն քսիլոֆոնը կարելի է գտնել նաև 9-րդ դարի մանրապատկերներում։ Հին ժողովուրդները, պատահաբար հարվածելով որոշ ծառերի, լսել են երաժշտական հնչյուններ. նրանք կտրել և մշակել են այդ ծառերի փայտերը և դրանցից պատրաստել երաժշտական գործիքներ։
 
[[Եվրոպա]]յում առաջին քսիլոֆոնները հանդիպել են 15-րդ դարում, բայց սկզբնական շ̕րջանում այս գործիքը հանդիպել է միայն տոնակատարություններում և սգո երաժշտություններում։ Քսիլոֆոնը օգտագործում են նաև տարբեր երկրների ազգային երաժշտությունների մեջ։ Դասական երաժշտության մեջ քսիլոֆոնը մտել է միայն 19-րդ դարի վերջում։ Արդեն նույն դարասկզբում լավ քսիլոֆոնահարներ էին հանդիպում։ Այս գործիքով զմայլվել են [[Ֆրեդերիկ Շոպեն]]ը, [[Ֆելիքս Մենդելսոն]]ը, [[Ֆերենց Լիստ]]ը և այլ կոմպոզիտորներ։ Բայց առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է [[Քամիլ Սեն-Սանս]]ը իր "Մահվան Պար" ստեղծագործությունում։ Այնուհետև նույն կոմպոզիտորը քսիլոֆոն օգտագործել է «Կենդանիների Պարահանդես»-ում։ Սեն-Սանսից հետո քսիլոֆոնը օգտագործել են [[Գուստավ Մալեր]]ը (6-րդ սիմֆոնիա), [[Ջակոմո Պուչչինի]]ն, [[Ռիխարդ Շտրաուս]]ը, [[Կլոդ Դեբյուսի]]ն, [[Բելա Բարտոկ]]ը, [[Իգոր Ստրավինսկի]]ն, [[Օլիվիե Մեսսիա]]ն և այլ կոմպոզիտորներ։ Քսիլոֆոն ամենաշատը օգտագործել է [[Դմիտրի Շոստակովիչ]]ը (համարյա բոլոր սիմֆոնիաներում և թավջութակի կոնցերտում)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսիլոֆոն» էջից