«Ջակարտա»–ի խմբագրումների տարբերություն

Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ<ref>[http://www.bps.go.id/aboutus.php?sp=0 Ինդոնեզիա կենտրոնական վիճակագրական ծառայության կայք]</ref>։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։
== Հակիրճ տեղեկատվություն ==
Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ{{As of|2014|lc=y}}.<ref name="pop2014" /><ref>{{cite web|url=http://dki.kependudukancapil.go.id/index.php/statistik/jumlah-pendududk-provinsi-dki-jakarta|title=''Jumlah Penduduk Provinsi DKI Jakarta''|work=Dinas Kependudukan dan Catatan Sipil|accessdate=27 February 2014|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20131227023825/http://dki.kependudukancapil.go.id/index.php/statistik/jumlah-pendududk-provinsi-dki-jakarta|archivedate=27 December 2013 }}</ref>: Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից: Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան ([[Տոկիո]]ից հետո)՝ 30.214.303 բնակչությամբ{{As of|2010|lc=y}}<ref>{{cite web |last1=Indonesia: Java |title=Regencies, Cities and Districts - Population Statistics, Charts and Map |url=http://www.citypopulation.de/php/indonesia-jawa-admin.php |website=www.citypopulation.de |language=en}}</ref>: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը<ref>{{cite web|url=https://www.globalindonesianvoices.com/33429/jakarta-to-overtake-tokyo-as-most-populated-megacity-by-2030/|title=These are the megacities of the future|accessdate=11 October 2018}}</ref>: Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ<ref>Markus Taylor, Tales from the Big Durian, 2009</ref>:
 
Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը: Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը: Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է ''Մեծ խնձոր'' մականունը: Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է ''Մեծ դուրիան'' մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով<ref name="Jakartapost"/><ref>{{cite web|url=http://www.thingsasian.com/stories-photos/1532|title=Sojourn in the Big Durian|publisher=ThingsAsian|accessdate=14 March 2011}}</ref>:
48 549

edits