«Ջակարտա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8387 բայտ ,  1 տարի առաջ
(Replacing Jakarta_COA.svg with File:Coat_of_arms_of_Jakarta.svg (by CommonsDelinker because: File renamed: File renaming criterion #4: To harmonize the file names of a set of images: so t)
 
Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ<ref>[http://www.bps.go.id/aboutus.php?sp=0 Ինդոնեզիա կենտրոնական վիճակագրական ծառայության կայք]</ref>։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։
== Հակիրճ տեղեկատվություն ==
Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ{{As of|2014|lc=y}}.<ref name="pop2014" /><ref>{{cite web|url=http://dki.kependudukancapil.go.id/index.php/statistik/jumlah-pendududk-provinsi-dki-jakarta|title=''Jumlah Penduduk Provinsi DKI Jakarta''|work=Dinas Kependudukan dan Catatan Sipil|accessdate=27 February 2014|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20131227023825/http://dki.kependudukancapil.go.id/index.php/statistik/jumlah-pendududk-provinsi-dki-jakarta|archivedate=27 December 2013 }}</ref>: Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից: Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան ([[Տոկիո]]ից հետո)՝ 30.214.303 բնակչությամբ{{As of|2010|lc=y}}<ref>{{cite web |last1=Indonesia: Java |title=Regencies, Cities and Districts - Population Statistics, Charts and Map |url=http://www.citypopulation.de/php/indonesia-jawa-admin.php |website=www.citypopulation.de |language=en}}</ref>: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը<ref>{{cite web|url=https://www.globalindonesianvoices.com/33429/jakarta-to-overtake-tokyo-as-most-populated-megacity-by-2030/|title=These are the megacities of the future|accessdate=11 October 2018}}</ref>: Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ<ref>Markus Taylor, Tales from the Big Durian, 2009</ref>:
 
Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը: Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը: Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է ''Մեծ խնձոր'' մականունը: Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է ''Մեծ դուրիան'' մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով<ref name="Jakartapost"/><ref>{{cite web|url=http://www.thingsasian.com/stories-photos/1532|title=Sojourn in the Big Durian|publisher=ThingsAsian|accessdate=14 March 2011}}</ref>:
 
Ջակարտան աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկն է համարվում<ref>{{cite web|title=The World According to GaWC 2016|url=http://www.lboro.ac.uk/gawc/world2016t.html|date=24 April 2017|publisher=GaWC|accessdate=1 November 2018}}</ref> և լինելով ԱՍԵԱՆ-ի (Association of Southeast Asian Nations|ASEAN) ղեկավար մարմնի՝ քարտուղարության նստավայրը՝ դարձել է նաև միջազգային դիվանագիտության տեսանկյունից կարևորագույն քաղաք<ref>{{cite news |title=ASEAN, an important regional and global partner |url=https://english.vov.vn/politics/asean-an-important-regional-and-global-partner-355925.vov |work=VOV - VOV Online Newspaper |date=5 August 2017}}</ref>: Այստեղ են գտնվում նաև համաինդոնեզական և միջազգային նշանակության ֆինանսատնտեսական հաստատություններ՝ [[Bank of Indonesia]]-ն, Ինդոնեզիայի ֆոնդային բորսան [[Indonesia Stock Exchange]]-ը, ինդոնեզական ու միջազգային բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ: 2017 թվականի դրությամբ Ջակարտայում իրենց կեցավայրն ունեին [[Forbes Global 2000]]-ի վեց, [[Fortune 500]]-ի երկու և [[Unicorn (finance)|Unicorn]]-ի ֆինանսական չորս ընկերություններ<ref>{{cite web|url=https://en.tempo.co/read/news/2017/05/29/056879582/Six-Indonesian-Companies-Make-Forbes-Global-2000-List|title=Six Indonesian Companies Make Forbes Global 2000 List}}</ref><ref>{{cite web|url=http://fortune.com/global500/list|title=Fortune 500}}</ref><ref>{{cite news|url=https://www.reuters.com/article/us-indonesia-startups/indonesia-expects-to-have-more-than-5-unicorns-by-2019-minister-idUSKCN1G310J|title=Indonesia expects to have more than 5 unicorns by 2019: minister|newspaper=Reuters|accessdate=22 June 2018}}</ref>: 2014 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն գնահատվել է 321.3 միլիարդ ամերիկյան դոլար<ref name="Brookings">{{cite web|url=https://www.brookings.edu/research/global-metro-monitor/|title=Global city GDP 2014|publisher=[[Brookings Institution]]|accessdate=8 May 2015}}</ref> և տնտեսական աճի տեմպերով աշխարհի 200 խոշորագույն քաղաքների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը<ref>{{Cite news|url=https://www.brookings.edu/research/global-metro-monitor/|title=Global Metro Monitor|publisher=Brookings Institution|date=22 January 2015|language=en-US|access-date=8 October 2016}}</ref>: Ջակարտան ֆինանսատնտեսական ավելի արագ աճ է ապահովել, քան մալայզիական Կուալա Լումպուրը, թայլանդական Բանգկոկը և չինական Պեկինը<ref>{{cite web|url=http://www.waspada.co.id/index.php?option=com_content&view=article&id=243533:foke-lebih-yakin-lembaga-survei-asing&catid=17:politik&Itemid=30|title=Foke lebih yakin lembaga survei asing|work=Waspada Online|date=24 April 2012|archiveurl=https://web.archive.org/web/20130831024245/http://www.waspada.co.id/index.php?option=com_content&view=article&id=243533%3Afoke-lebih-yakin-lembaga-survei-asing&catid=17%3Apolitik&Itemid=30|archivedate=31 August 2013|language=id|deadurl=yes|df= }}</ref>:
 
Ներկայումս քաղաքին նետված գլխավոր մարտահրավերներն են բնակչության չափազանց արագ աճը, դրա հետ կապված բնապահպանական ու տրանսպորտային լուրջ հիմնախնդիրները, բնակչության մի ստվար զանգվածի աղքատությունը, անհավասարությունը, ինչպես նաև՝ ջրհեղեղի վտանգը <ref>{{Cite web|url=https://www.humancities.co/2017/01/jakarta-urban-challenges-overview/|title=Jakarta – Urban Challenges Overview – Human Cities Coalition|website=www.humancities.co|language=en-US|access-date=2017-12-03}}</ref>: Բանն այն է, որ Ջակարտան ամեն տարի «նստում» է, ընկղմվում մոտավորապես 17 սանտիմետր, որով էլ ավելի ու ավելի խոցելի է դառնում ծովային տարերքի առաջ<ref>{{Cite web|url=http://www.bbc.com/future/story/20171130-the-ambitious-plan-to-stop-the-ground-from-sinking|title=The ambitious plan to stop the ground from sinking|last=Ruggeri|first=Amanda|work=BBC|date=1 December 2017|access-date=2017-12-03}}</ref>:
 
== Արտաքին հղումներ ==
48 648

edits