«Նադեժդա Ռումյանցևա»–ի խմբագրումների տարբերություն

չ
== Անձնական կյանք ==
 
Նադեժդա Ռումյանցևան ամուսնացած էր [[ԽՍՀՄ]] արտաքին առևտրի նախարարության աշխատակից, ազգությամբ [[հայեր|հայ]] Վիլլի Խշտոյանի հետ: Ամուսնու հետ երկար տարիներ ապրել է արտասահմանում ([[Մալայզիա]], [[Եգիպտոս]]), քանի որ ամուսինը, որպես ԽՍՀՄ առևտրային ներկայացուցիչ, հաճախ էր գործուղվում արտասահման: Նադեժդան նվիրված էր ընտանիքին (ամուսնուն և նրա դստերը` Կարինեին), որով էլ բացատրվում էր հաճախ կինոնկարահանումներից հրաժարվելը: Անձամբ նա, երեխաներ չի ունեցել<ref>[http://moscvichka.ru/moscvichka/2014/04/08/muzh-nadezhdi-rumyantsevoj-villi-hshtoyan-nadya-vsegda-igrala-sebya-8982.html Villi Khshtoyan: Nadya Always Played Herself] interview for [[Vechernyaya Moskva]], April 8, 2014 (in Russian)</ref>:
 
[[1996]] թվականին, երկու հանցագործներ փորձել են կողոպտել նրանց բնակարանը: Հանցագործներին խանգարել է Նադեժդայի ամուսինը` Վ. Խշտոյանը, ով նախկին բռնցքամարտիկ էր: Սակայն հանցագործներից մեկը հասցրել է հարվածել Նադեժդա Ռումյանցևայի գլխին: Դրանից հետո, մինչև կյանքի վերջը, դերասանուհին տառապում էր գլխացավերից և հաճախ կորցնում էր գիտակցությունը:
414

edits