«Սիմա Ցյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սիմա Ցյան''' (ավանդական չինարեն՝ 司馬遷, պարզեցված չինարեն՝ 司马迁, {{ԱԾ}})
== Կենսագրություն ==
Տող 7.
Ինչպես իր հայրը, Սիմա Ցյանը նույնպես գլխավոր դպիր էր ''Հան արքայատոհմ''ի ներկայացուցիչ ''Վուդի կայսեր'' պալատում: Երբ լրացել է նրա քսան տարին, ձեռնամուխ է եղել Չինաստանով ճամփորդելու գործին՝ հայրենի երկրի պատմության վերաբերյալ նյութեր հավաքելու, որոշ տվյալներ ճշտելու նպատակով: Ճամփորդությունից վերադառնալուց հետո նա կրկին իր նախկին աշխատանքին է անցել արքունի պալատի ատյանում, հոր հետ միասին, իսկ [[109 թվական]]ից շարունակել է հոր գործը:
Մեր թվականությունից առաջ [[99 թվական]]ին Սիմա Ցյանը հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն զորավար Լի Լինի, որն իր զորքով պարտություն էր կրել Չինաստանի հյուսիսում բնակվող ցյանգու քոչվոր ցեղի դեմ մղված ճակատամարտում և կայսեր ու արքունիքի կողմից մեղադրվում էր որպես այդ պարտության գլխավոր մեղավոր և պատասխանատու: Պարտված գեներալին պաշտպան կանգնելով՝ Սիմա Ցյանը բորբոքել է կայսեր ցասումը, որը կարգադրել է ամորձատել նրան՝ որպես պատիժ: Դա, փաստացի, նույնն էր, ինչ՝ մահապատիժը, քանզի, ըստ այն ժամանակների դավանանքային սովորույթի, այդպիսի խայտառակությունից հետո անձին այլ ելք չէր մնում, քան ինքնասպան լինելը
Կայսեր կարգադրությամբ ամորձատվելուց հետո նա երեք տարի էլ անց է կացրել բանտում: Պատժավայրից դուրս գալով՝ իր անձն ու հոգին ամբողջովին նվիրաբերել է «Շիջի»-ի ամբողջացման գործին, որը ավարտել է իր մահից կարճ ժամանակ առաջ՝ մ. թ. ա. [[91 թվական|91 թվակա]]նին:
|