«Փյունիկ ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
2012թ.-ին «Փյունիկի» նոր նախագահ է դառնում Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը:
 
2017թ.-ին ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար [[http://%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8D%D5%B8%D5%B2%D5%B8%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80) Արթուր Սողոմոնյան]Սողոմոնյանը]ը: Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին: Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս: Նրան փոխարինած Արմեն Գյուլբուդաղյացի գլխավորությամբ՝ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում: Ի սկզբանե, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի որոշում է կայացնում է եվրագավաթների հանդիպումներից հետո «Փյունիկ» ակումբը վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ են հադիսանում դրա իրագործմանը:
 
Նոր մրցաշրջանից առաջ՝ թիմի գլխավոր մարզիչ է հրավիրվում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը: Վերջինս «Փյունիկ» է հրավիրում ռուս խաղացողների, որոնցից շատերի հետ նա աշխատել էր իրա նախկին թիմում՝ «Տամբովում»: Տալալաևին հաջողվում է կարճ ժամանակում հաջողություններ գրանցել թիմի ղեկին: Ռուս մասնագետի գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրոգավաթների երրորդ փուլ: «Փյունիկը» առաջին երկու փուլերում պայքարից դուրս է թողնում համապատասխանաբար՝ մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով համառ պայքարում զիջում է Թել-Ավիվի «Մաքքաբիին»: