«Փյունիկ ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Փյունիկը հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է, որը, զգալով իր վախճանն, այրվում է և վեր հառնում մոխրից՝ իբրև նոր, երիտասարդ թռչուն։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։
Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96թթ. առաջնությունու նաև այն, որ թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց, իսկ «[[Փյունիկ]]իՓյունիկի»՝ ռեկորդային այդ անպարտելիության շարքը Հայաստանի առաջնություններում 59 խաղ կազմեց:
 
1996թ.-ին՝ «Փյունիկը» հաղթանակով նշեց իր նորամուտը նաև եվրոգավաթներում. Հայաստանի չեմպիոնը՝ «[[Փյունիկը]]» գերազանց հանդես եկավ և արժանիորեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Դա էր վկայում Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ֆիննական «ՀԻԿ»-ի նկատմամբ: Ներքին առաջնությունում «Փյունիկ» ևս շարունակում էր մրցակցությունից դուրս մնալ: Արդյունքը եղավ այն, որ թիմը 1996-97 թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
 
1997թ.-ին «Փյունիկը» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին: 1997թ.-ին՝ Հայաստանի առաջնությունում «Փյունիկը« դուրս մնաց մրցանակային տեղերից, ինչից հետո թիմն աստիճանաբար զիջեց իր դիրքերը: 1998թ.-ի առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, քանի որ ակումբը ֆինանսավորող Ռուբեն Հայրապետյանը հեռացավ ֆուտբոլից: Թիմի մի շարք առաջատար խաղացողներ լքեցին ակումբը: Դա հանգեցրեց նրան, որ «Փյունիկը» առաջնությունը դժվարությամբ ավարտեց 6-րդ տեղում, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը: «Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց, երբ Խորեն Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը վերադարձան ֆուտբոլ: Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» հիման վրա, որը նախորդ տարվա Առաջին խմբի առաջնությունում ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր էր նվաճել՝ կազմավորվեց «Փյունիկը»: Վերաբացված «Փյունիկի» սեփականատերն է դառնում գործարար Ռուբեն Հայրապետյանը (հետագայում՝ ՀՖՖ նախագահ) և սկսում է թիմի զարգացման գործընթացը։