«Խաչածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Նշանակություն ==
Խաչածաղկավորների մեծ մասն ունի գործնական նշանակություն, օգտագործվում է որպես բանջարեղեն (օրինակ՝ [[կաղամբ]]ը, [[բողկ]]ը և այլն)։ Որոշ խաչածաղկավորներ (օրինակ. [[մանանեխ]]ը, [[գոնգեղ]]ը, [[սորուկ]]ը) պարունակում են տեխնիկական և սննդային նշանակություն ունեցող յուղեր։ [[Լրջաբույս]]ը (Isatis) բարձրարժեք հումքային բույս է, որի տերևներից ստացվում է [[ինդիգո]] կապույտ ներկը։ [[Շահպրակ]]ը (Matthiola annua), գիշերային մանուշակը (Hesperis) կիրառվում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։ Խաչածաղկավորներից շատերը պարունակում են խիստ հոտավետ եթերայուղեր։ [[Ավլախոտ]]ը (Sisymbrium), [[հովվամաղախ]]ը (Capsella bursa-pastois), [[շնկոտեմ]]ը (Thlaspi) տարածված մոլախոտեր են և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Խաչածաղկավորների մեծ մասը մեղրատու բույսեր են, որոշ մասը՝ դեղաբույսեր։
 
Հայտնի են խաչածաղկավորների ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդում։ [[ՀՀ]]-ում տարածված են 68 ցեղ, 179 տեսակ, որոնք հանդիպում են բոլոր բուսական համակեցություններում (կիսաանապատներից մինչև ալպիական գոտիներ)։
6783

edits