«Ֆրանց ֆոն Պապեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Ֆրանց ֆոն Պապեն''' (լրիվ անունը՝ '''Ֆրանց Յոզեֆ Գերման Միխայել Մարիա ֆոն Պապեն''', {{lang-de|Franz Joseph Hermann Michael Maria von Papen}}, {{Audio|Franz Joseph Hermann Michael Maria von Papen.ogg|Franz Joseph Hermann Michael Maria von Papen}}, {{ԱԾ}}), ֆաշիստական [[Գերմանիա]]յի գլխավոր ռազմական հանցագործներից։
 
Մինչև [[առաջին համաշխարհային պատերազմ]]ը ([[1914]]-[[1918]] թթ.) եղել է Գլխավոր շաաբի սպա, [[1913]]-[[1915]] թվականներին՝ ռազմական կցորդ [[ԱՄՆ]]-ում, որտեղից հեռացվել է [[լրտես]]ության և քայքայիչ գործունեության համար։ [[1921]]-[[1932]] թվականներին պրուսական լանդտագի դեպուտատ էր կաթոլիկական կուսակցությունից։ [[1932]] թվականի [[հուլիս]]-[[նոյեմբեր]]ին գլխավորել է կառավարությունը, որը նպաստել է նացիոնալ-սոցիալիսաական կուսակցության (նացիստների) դիրքերի ամրապնդմանը։ Ակտիվորեն մասնակցել է [[1933]] թ.-ի [[հունվար]]ին ֆաշիստական դիկտատուրայի հաստատմանը և մտել է [[Հիտլեր]]ի կառավարության մեջ՝ որպես փոխկանցլեր։ [[1934]]-[[1938]] թթ.-ին եղել է դեսպան [[Ավստրիա]]յում, նպաստել է անշլյուսին՝ ֆաշիստական Գերմանիայի կողմից [[Ավստրիա]]յի բռնի զավթմանը։ [[1939]]-[[1944]] թվականներին, լինելով Գերմանիայի դեսպանը [[Թուրքիա]]յում, ձգտել է ներգրավել նրան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցների շարքը։ [[1946]] թվականին կանգնել է [[Նյուրնբերգ]]ի միջազգային զինվորական տրիբունալի առաջ, սակայն տրիբունալում առաջացած տարաձայնությունների հետևանքով արդարացվել է։
 
== Գրքեր ==