«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ}}
'''ՄԻԱՎ''' վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա: Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ ({{lang-en|opportunity}})»՝, հնարավորություն բառից), քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս: Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ: Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են [[տուբերկուլոզ]]ը, [[պնևմոցիստային թոքաբորբ]]ը, [[Կապոշիի սարկոմա]]ն, [[հերպես]]ը, [[սնկային հիվանդություն]]ները: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ [[ՁԻԱՀ]]-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության [[համախտանիշ]]ի փուլը:
 
[[ՁԻԱՀ]]-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից